Չինաստանում ռոբոտներին կարող են զինել զանգվածային ոչնչացման զենքով

Լուրեր

25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
Բոլորը

Չինացի ռազմական գիտնականներն առաջարկում են մարտական ռոբոտներին զինել ջերմային զենքերով, գրում է South China Morning Post-ը։

Ըստ հրապարակման՝ Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի (PLA) վերջին զորավարժությունները քաղաքային շրջաններում մարտական գործողություններ իրականացնելու վերաբերյալ ցույց են տվել, որ միայն թեթև զենքերով զինված անօդաչուները կարող են դժվարություններ ունենալ շենքերում կամ ստորգետնյա բունկերներում թաքնված թշնամիներին ոչնչացնելու համար։

Սիանեում տեղակայված Norinco Group Testing and Research Institute-ի գիտնական Դան Չենգուանի խոսքով՝ քաղաքային շինությունների պայմաններում մարտեր իրականացնելու օպտիմալ կոնֆիգուրացիան իր մեջ ներառում է անօդաչուներ, որոնք հագեցած են ֆոտոէլեկտրոնային և ռադիոլոկացիոն համակարգերով՝ թաքնված թիրախները հայտնաբերելու համար, միևնույն ժամանակ, ցամաքային ռոբոտները հանդես կգան որպես «զրահապատ գազաններ», որոնք կրում են ջերմոբարային զենք՝ ստորգետնյա համալիրները մաքրելու համար։

Նշվում է, որ սա անօդաչու թռչող սարքերի վրա նման սպառազինությունների տեղակայման առումով «Չինաստանի պլանների առաջին պաշտոնական բացահայտումն է»։

Ջերմոբարային զենքերը պայթում են երկու փուլով. նախ՝ ցողվում է դյուրավառ աերոզոլը, որն այնուհետ պայթում է և վերածվում, ինչպես նշում են հեղինակները, «2500 աստիճան Ցելսիուսի հասնող հրե գնդակի», որը «գոլորշիացնում է թիրախները 80 մետր շառավղով և թափանցում մինչև չորս մետր հաստությամբ բունկերներ»։

Պարբերականը, վկայակոչելով ռազմական փորձագետներին, գրում է, որ այնպիսի հզոր արհեստական բանականության մոդելները, ինչպիսին է DeepSeek-ը, փոխում են պատերազմի ճարտարապետությունը, և շուտով մարտի դաշտում կարող են հայտնվել մարդասպան ռոբոտներ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի