ԹԻՀԿ-ը Հատիս լեռան գագաթին «Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի» կառուցման առնչությամբ դիմել է գերատեսչություններին

Լուրեր

27.06.2026 | 19:38
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
27.06.2026 | 15:22
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
27.06.2026 | 15:00
Ուկրաինան հարվածել է Մոսկվային վառելիք մատակարարող «Վտորովո» նավթամղիչ կայանին. meduza
27.06.2026 | 14:41
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ
Բոլորը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը պաշտոնական նամակներով դիմել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և ՀՀ դատախազությանը, բարձրացնելով օրենսդրական խախտումների, բնապահպանական ռիսկերի, պետական ու համայնքային շահերի պաշտպանության, ինչպես նաև հնարավոր կոռուպցիոն գործողությունների հարցեր՝ կապված «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Հատիս լեռան գագաթին իրականացվող «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» կառուցման ծրագրի հետ։

ԹԻՀԿ-ը հարցեր ունի Հատիս լեռան տարածքում կատարվող աշխատանքների վերաբերյալ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) պաշտոնական նամակներով դիմել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և ՀՀ դատախազությանը, բարձրացնելով օրենսդրական խախտումների, բնապահպանական ռիսկերի, պետական ու համայնքային շահերի պաշտպանության, ինչպես նաև հնարավոր կոռուպցիոն գործողությունների հարցեր՝ կապված «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Հատիս լեռան գագաթին իրականացվող «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» կառուցման ծրագրի հետ։

Խնդրի էությունը

2024 թվականի հոկտեմբերի 10-ին Կոտայքի մարզի Ակունք համայնքի ավագանին որոշում է ընդունել, որով նախնական համաձայնություն է տվել Հատիս լեռան գագաթին հուշարձան-համալիր կառուցելու ծրագրին։ Նույն օրը համայնքի ղեկավարն ընդունել է մեկ այլ որոշում՝ թույլատրելով հողային աշխատանքներ նշված տարածքում։ Սակայն դեռևս 2022-2023 թվականներին հիմնադրամը արդեն իսկ սկսել էր միջամտություններ կատարել լեռան տարածքում, ինչը հանգեցրել է հետևյալ խնդիրներին՝

  • վնասվել է լեռան գագաթի բնական ամբողջականությունը, ինչը շրջակա միջավայրի համար անդառնալի հետևանքներ կարող է ունենալ,
  • վտանգի տակ են դրվել պատմամշակութային հուշարձաններ, որոնք գտնվում են Հատիս լեռան գագաթին և ստորոտում,
  • հողային աշխատանքները կատարվել են առանց պատշաճ թույլտվությունների,
  • հանրային լսումների վերաբերյալ հայտարարությունները, արձանագրությունները և լուսաբանումները հրապարակայնորեն հասանելի չեն,
  • ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն չի իրականացվել։

2024 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանձնարարել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնին ուսումնասիրել Հատիս լեռան գագաթի և ստորոտի հուշարձանները։ Դրա արդյունքում կազմվել է քարտեզ-սխեմա, որը փոխանցվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին՝ հուշարձանների տարածքներում հողային կամ շինարարական աշխատանքներ իրականացնելուց զերծ մնալու համար։

Բացի այդ, Շրջակա միջավայրի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 16-ի թիվ 372-Ա հրամանով հաստատվել է «Հատիս հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի անձնագիրը, որը փաստում է, որ տարածքը հանդիսանում է բնության հատուկ պահպանվող գոտի։

Չնայած այս հանգամանքներին՝ Ակունք համայնքի ավագանու որոշմամբ հուշարձանի կառուցման համար նախնական թույլտվությունը տրվել է, այն հիմնավորելով 2024 թվականի հոկտեմբերի 3-ին Ակունք համայնքում կայացած շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկման արձանագրությամբ։ Սակայն առկա չեն որևէ պաշտոնական հրապարակումներ կամ փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ այդ քննարկումը պատշաճ ընթացակարգով է անցկացվել։

Վերոնշյալ հանգամանքների ուսումնասիրության արդյունքում հանգել ենք եզրակացության, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դիտավորյալ կամ անզգուշությամբ դրսևորված վարքագծերի արդյունքում օրենսդրական մի շարք նորմերի խախտումներով կատարվել են հողամասերի օտարումներ, որոնց վրա կրկին օրենսդրական նորմերի խախտումներով պետությանը պատճառվել է անդառնալի վնաս, և առկա է այդպիսի վնասի մեծացման իրական վտանգ։

ԹԻՀԿ-ը մի շարք առանցքային հարցադրումներ է ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ ԿԳՄՍ և Գլխավոր դատախազություն, որոնք վերաբերվում են հողամասերի օտարումների իրավական հիմքերին, կատարված աշխատանքների իրավաչափությանը և դրանց կապակցությամբ սեփական լիազորությունների շրջանակում նշված պետական մարմինների կատարած գործողություններին։