Մասկը Կանադան «կեղծ երկիր» է անվանել՝ իրեն քաղաքացիությունից զրկելու կոչերի պատճառով

Լուրեր

26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
26.06.2026 | 17:18
Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:07
«Ինչի՞ եղբայրս կամ հայրս գնան պատերազմ, վարժական հավաքի, իսկ մեկը, ում չի հետաքրքրում ՀՀ-ն, չգնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:54
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը
26.06.2026 | 16:48
Հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
26.06.2026 | 16:39
Վառելիքի և սննդի լուրջ պակաս․ Ղրիմում և Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել
Բոլորը

ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, գործարար Իլոն Մասկը պատասխանել է Կանադայում նախաձեռնված խնդրագրին, որով պահանջվում է իրեն զրկել կանադական քաղաքացիությունից։ Միջնորդությունն արդեն հավաքել է 231 հազար ստորագրություն։

«Կանադան իրական երկիր չէ»,- այսպես է Մասկը մեկնաբանել խնդրագիրը X-ում գրառմամբ։

Իլոն Մասկը երեք երկրի քաղաքացիություն ունի՝ ԱՄՆ, Հարավաֆրիկյան Հանրապետություն և Կանադա (հոր և մոր կողմից): Միջնորդագիրը ստեղծվել է Նանաիմոյի բնակիչ Քուալիա Ռեյդի կողմից և փետրվարի 20-ին հրապարակվել Համայնքների պալատի կայքում։ Տեքստում ասվում է, որ Իլոն Մասկին պետք է զրկել Կանադայի քաղաքացիությունից, քանի որ նա «զբաղվել է երկրի ազգային շահերին հակասող գործունեությամբ» և «օգտագործել է իր հարստությունն ու իշխանությունը՝ մեր ընտրությունների վրա ազդելու համար»։

Բացի այդ, «նա դարձել է օտարերկրյա կառավարության անդամ, որը փորձում է ոչնչացնել Կանադայի ինքնիշխանությունը», ասված է խնդրագրում: Ստորագրահավաքը կտևի մինչև հունիսի 20-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին հիմնադրել է DOGE-ը և Իլոն Մասկին նշանակել դրա գործադիր տնօրեն։ Փետրվարին ԱՄՆ 14 նահանգների դեմոկրատ դատախազները հայց են ներկայացրել Թրամփի և Մասկի դեմ։ Հայցվորները կարծում են, որ DOGE-ն ստեղծվել է Սահմանադրության խախտմամբ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի