ԵՄ-ում կա կոնսենսուս՝ ՀՀ անվտանգությունը դիտարկվում է որպես եվրոպական ընտանիքի անվտանգության մի մաս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Եվրոպական Միության խորհրդարանը հետաքրքրված է տարածաշրջանի խնդիրներով ամենայն մանրամասնությամբ, այս մասին Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացմանը նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Պատգամավորը հույս հայտնեց, որ վիզաների ազատականացումը մի քանի տարվա ընթացքում արդեն կլինի իրողություն։

Արման Եղոյանի խոսքով՝ կարևոր է Եվրոպական խաղաղության գործիքակազմից աջակցություն ստանալը։ «Եվ այստեղ խոսքը ոչ միայն հարցի ֆինանսական կողմի մասին է, այլև հարցի քաղաքական կողմի։ Գիտեք, թե ինչ դեբատներ են այսօր տեղի ունենում եվրոպական քաղաքական ընտանիքում, թե ինչ և ինչպես պիտի անի Եվրամիությունն անվտանգության քաղաքականության մեջ, եվրոպական անվտանգության ճարտարապետության մեջ և ահա խաղաղության գործիքակազմից Հայաստանին աջակցություն տրամադրելը ցույց տվեց, որ այս հարցում ԵՄ-ում կա կոնսենսուս, որ ՀՀ անվտանգությունը դիտարկվում է որպես եվրոպական ընտանիքի ընդհանրապես անվտանգության մի մաս: Դա, իսկապես, այդպես է, որովհետև որևէ անկայունություն, որ սկսվել է ԵՄ սահմանների մոտ, նախ սկսվել է մեր տարածաշրջանից։ Մենք դա արդեն տեսել ենք մեկ անգամ և, կարծում եմ, որ ԵՄ-ն թույլ չի տա դա կրկնվի ևս մեկ անգամ»,- հայտարարեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։