Էրդողանը հայտարարել է, որ միայն Թուրքիան, նրա անդամակցությունը «կարող են փրկել ԵՄ-ն այն փակուղուց, որում հայտնվել է»

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ միայն Թուրքիան կարող է փրկել Եվրամիությունը «փակուղուց, որի մեջ այն հայտնվել է»՝ կապված այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են տնտեսությունը և պաշտպանությունը, գրում է Turkiye Today-ը։

«Թուրքիան և նրա լիիրավ անդամակցությունը ԵՄ-ին կարող են փրկել Միությանը փակուղուց՝ սկսած տնտեսությունից մինչև պաշտպանություն և միջազգային դիրք»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, թե Թուրքիան կարող է փրկօղակ լինել ԵՄ-ի արագ ծերացող տնտեսության և աշխատուժի համար։

«Որքան շուտ ԵՄ-ն առերեսվի այս իրողությունների հետ, այնքան լավ կլինի նրանց համար: Մենք պատրաստ ենք առաջ մղել մեր անդամակցության գործընթացը՝ հիմնված փոխշահավետության և հարգանքի վրա՝ կառուցողական մոտեցմամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ կամքի դեպքում կարճ ժամանակում կարելի է հասնել արդյունքների, և որ դրա համար Եվրամիությունը և այն ղեկավարող երկրները «չպետք է շարունակեն պնդել սխալների հարցում»։

Էրդողանը նաև նշել է, որ լիբերալ ժողովրդավարությունը՝ անցյալ դարի «ամենագայթակղիչ գաղափարախոսությունը», կանգնած է լուրջ ճգնաժամի առաջ, և դատարկությունը լրացվում է «ծայրահեղ աջ դեմագոգների» կողմից՝ նկատի ունենալով Եվրոպայում ծայրահեղ աջերի վերջին հաղթանակներն ընտրություններում:

«Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Եվրոպայում ապրող թուրք քաղաքացիների խաղաղությանը և բարեկեցությանը», – ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Անկարան «ուշադրությամբ հետևում է» զարգացումներին, որպեսզի համոզվի, որ ծայրահեղ աջերը վտանգ չեն ներկայացնում նրանց և այլ մահմեդականների համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի