Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը գոհ է Պակիստանից գնված ռազմական տեխիկայի որակից և համատեղ արտադրություն է առաջարկում

Լուրեր

27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
Բոլորը

Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են պաշտպանության, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությանը նվիրված հարցեր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի հետ մամուլի համար արված հայտարարության մեջ։

«Ադրբեջանն արդեն ձեռք է բերել Պակիստանի պաշտպանական արդյունաբերության կողմից արտադրված տեխնիկա, և մենք շատ գոհ ենք դրա որակից։ Զուգահեռաբար քննարկել ենք պաշտպանական արդյունաբերության արտադրանքի համատեղ արտադրության հնարավորությունները, որոնք կդառնան մեր համագործակցության ևս մեկ կարևոր ուղղություն։ Մենք գիտենք, որ Պակիստանն ունի շատ զարգացած պաշտպանական արդյունաբերություն։ Ադրբեջանը նույնպես զարգացնում է իր ներուժը»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ համատեղ արտադրությամբ արտահանմանն ուղղված մատակարարումներն է՛լ ավելի կմեծանան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի