ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի «չեզոք» բանաձևը

Լուրեր

30.04.2026 | 12:58
CENTCOM-ի հրամանատարը Թրամփին կտեղեկացնի Իրանի դեմ նոր ռազմական տարբերակների մասին. Axios
30.04.2026 | 12:50
Ռոնալդուն՝ սաուդյան լիգայի մասին․ «Ես շատ վատ բաներ եմ տեսնում, սա այլևս ֆուտբոլ չէ»
30.04.2026 | 12:41
Կարս-Գյումրի երկաթուղին կամրապնդի տարածաշրջանային կապը, օգուտներ կբերի ամբողջ Հարավային Կովկասին. ԵՄ
30.04.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 12:25
Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին
30.04.2026 | 12:22
Խուլիան Ալվարեսը գերազանցել է Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում
30.04.2026 | 12:10
Ադրբեջանով հացահատիկ է գալիս ՀՀ // «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը հաստատվեց․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 12:00
ՀՀ-ում լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման. Factor TV-ն մի շարք կայքերի հետ կատարում է անկախ վերահսկողի դեր. RSF
30.04.2026 | 11:55
ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ հայ գերիների ազատ արձակման հարցում. բաց նամակ ֆոն դեր Լայենին և ԱնտոնիուԿոշտային
30.04.2026 | 11:50
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել, անցանք գործի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:46
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում նահանջել է, սակայն մնում է տարածաշրջանում առաջատարը. հրապարակվել է RSF-ի զեկույցը
30.04.2026 | 11:41
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային. վիրավորվել է 18 մարդ
30.04.2026 | 11:33
Խաբիբ Նուրմագոմեդովը հերքել է Արման Ծառուկյանի ասածը
30.04.2026 | 11:26
Չե՞նք կարա Նարեկով էդ հարցը լուծենք` մեծ փող վերցնենք, «Ֆորա բանկ»-ի բանը քրոջ տղեն ա. ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:17
Թրամփը սպառնում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Գերմանիային
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախօրեին ընդունել է ԱՄՆ-ի կողմից մշակված բանաձևը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երրորդ տարելիցի կապակցությամբ, որը չեզոք դիրք է գրավում հակամարտության նկատմամբ, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է միջնորդ լինել պատերազմի դադարեցման հարցում, գրում է Reuters-ը։

Կարճ բանաձևն արտացոլում է Դոնալդ Թրամփի՝ անցյալ ամիս նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությունը և Ռուսաստանի նկատմամբ նրա ավելի հաշտարար դիրքորոշումը: Բանաձևի հակիրճ տեքստում ցավ է արտահայտվում «ռուս-ուկրաինական հակամարտության» զոհերի համար, նշվում է, որ ՄԱԿ-ի նպատակը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումն է։ Բանաձևը կոչ է անում հնարավորինս շուտ հաստատել տևական խաղաղություն, սակայն այն չի դատապարտում ռուսական ագրեսիան։

Անվտանգության խորհուրդը 10 կողմ ձայնով ընդունել է ԱՄՆ-ի բանաձևը, ձեռնպահ են մնացել Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Հունաստանը և Սլովենիան։ Ռուսաստանը կողմ է քվեարկել այն բանից հետո, երբ չի կարողացել ուղղումներ մտցնել և վետո է դրել եվրոպական հայտերի վրա, որոնք փորձել են ի  պաշտպանություն Ուկրաինայի ձևակերպումներ ավելացնել։

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան ընդունել է հակամարտության վերաբերյալ «կառուցողական փոփոխությունները» ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ։ Նա խորհրդում իր ելույթում ասել է, որ բանաձևը «կատարյալ չէ», բայց «սկզբնակետ է ապագա խաղաղության ջանքերի համար»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը բաղկացած է 15 անդամներից, պատերազմի ամբողջ ընթացքում փակուղում էր և չի կարողանում քայլեր ձեռնարկել, քանի որ Ռուսաստանը վետոյի իրավունք ունի: Սակայն 193 անդամներից բաղկացած Գլխավոր վեհաժողովը բազմիցս աջակցել է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ է արել արդար, կայուն և համապարփակ խաղաղություն հաստատել՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության:

Երկուշաբթի ավելի վաղ ԱՄՆ-ը չէր կարողացել համոզել Գլխավոր վեհաժողովին ընդունել նույն երեք պարբերություններից բաղկացած բանաձևը, որն ընդունվել է Անվտանգության խորհրդի կողմից:

Անվտանգության խորհրդի բանաձևերը համարվում են պարտադիր, իսկ Գլխավոր վեհաժողովինը՝ ոչ։ Այնուամենայնիվ, ԳՎ-ի բանաձևերը քաղաքական կշիռ ունեն՝ արտացոլելով պատերազմի վերաբերյալ գլոբալ տեսակետը:

«Այս բանաձևը մեզ դնում է խաղաղության ուղու վրա: Դա առաջին քայլն է, բայց կարևոր քայլ, որով մենք բոլորս պետք է հպարտ լինենք: Այժմ մենք պետք է օգտագործենք այն Ուկրաինայի, Ռուսաստանի և միջազգային հանրության համար խաղաղ ապագա կառուցելու նպատակով»,- հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Դորոթի Շին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի