«Սպասում ենք՝ Հայաստանը հաղթահարի կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտը՝ Սահմանադրության փոփոխություններով հրաժարվի տարածքային պահանջներից». Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը՝ Ժնևում

Լուրեր

30.04.2026 | 14:49
ԱՄՆ փոխդեսպանը AmCham-ի ժողովում կարևորել է հայ-ամերիկյան տնտեսական կապերի խորացումն ու ներդրումային աճը
30.04.2026 | 14:38
Հայ թենիսիստները հավաքի են մասնակցում Չեխիայում
30.04.2026 | 14:26
Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ծովային շրջափակումը «դատապարտված է ձախողման»
30.04.2026 | 14:18
Էլինա Ավանեսյանը չի ներկայացել մրցախաղին
30.04.2026 | 14:10
Մինչև սահմանը չեն հատել, նման բան ասելը լուրջ չէ. Փաշինյանը` գերիների վերադարձի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 14:02
Զելենսկին արձագանքել է Պուտինի՝ մայիսի 9-ի հրադադարի առաջարկին
30.04.2026 | 13:54
Մուստաֆաևի` Ջուջևան այցելելու հարց չի քննարկվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:45
Պերմը երկրորդ օրն անընդմեջ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել. դպրոցներում և բուհերում դասերը չեղարկվել են
30.04.2026 | 13:36
Գնում ենք, տեսնում ենք Արծվաշենում մզկիթ ա կառուցվել, ասելու ենք՝ պատմամշակութային արժե՞ք ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:29
Իսլամ Մախաչևը սկսել է պատրաստվել հաջորդ մենամարտին
30.04.2026 | 13:27
Երկու փոխվարչապետերի այցերը պատմական են. Փաշինյանը` Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:18
Իսրայելը մի քանի նավ է կալանավորել Գազայի օգնության նավատորմից
30.04.2026 | 13:09
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.04.2026 | 12:58
CENTCOM-ի հրամանատարը Թրամփին կտեղեկացնի Իրանի դեմ նոր ռազմական տարբերակների մասին. Axios
30.04.2026 | 12:50
Ռոնալդուն՝ սաուդյան լիգայի մասին․ «Ես շատ վատ բաներ եմ տեսնում, սա այլևս ֆուտբոլ չէ»
Բոլորը

Անցյալ տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել կարգավորման գործընթացում ուղիղ երկկողմ բանակցությունների միջոցով, մասնավորապես, երկկողմ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման, պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ։ Այս մասին այսօր Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանի բարձր մակարդակի նիստում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը։

Միաժամանակ, խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրումից՝ նա շարունակել է ադրբեջանական քարոզչական կեղծ թեզերը հնչեցնել։

«Ներկայում մենք սպասում ենք, որ Հայաստանը հաղթահարի կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտը՝ Սահմանադրության փոփոխությունների միջոցով օրինական կերպով հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի