Տեխնիկայի պակա՞ս, թե կառավարման խնդիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 13:53
ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ում կփոխի նախախաղային ծրագիրը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
05.06.2026 | 13:44
«Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 13:43
Կիևի փոստային տերմինալում ծանրոցի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
05.06.2026 | 13:42
Չի բացառվում, որ երեկվա բանավեճի մասնակիցներից որևէ ուժի հանեն ընտրապայքարից․ Մարուքյան
05.06.2026 | 13:34
Օվերչուկը հայտարարել է, թե ԵՄ-ի օգնությունը Հայաստանին ոչինչ չի լուծի
05.06.2026 | 13:27
ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին
05.06.2026 | 13:18
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
05.06.2026 | 13:10
ՌԴ ԿԸՀ անդամները դիտորդություն կիրականացնեն ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ
05.06.2026 | 12:59
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը
05.06.2026 | 12:47
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունների չեմպիոնները
05.06.2026 | 12:35
«Միասնության թևեր»-ի նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 12:22
Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել է․ ՀԿԿ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
05.06.2026 | 12:13
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է, Արման Սահակյանը՝ կալանավորվել // Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին․ ԼՈՒՐԵՐ
05.06.2026 | 12:02
«Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին». Թրամփը` Պուտինին ուղղված Զելենսկիի նամակի մասին
05.06.2026 | 11:55
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման որոշումը Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել
Բոլորը

«Եվս մեկ անգամ եկել ենք այն եզրակացության, որ մենք լրջագույն վերակառուցում պիտի իրականացնենք ԵԱՍՄ հիմնարկում։ Հիմնարկի շարժակազմը բազմաֆունկցիոնալ տեխնիկայի տեսանկյունից բավարար չէ նման իրավիճակներում լիարժեք աշխատանք կատարելու համար». Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի այս խոստովանությունը հնչեց  քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ 

«Մենք պետք է հիմնարկը համալրենք տարբեր տրամաչափի բազմաֆունկցիոնալ մեքենաներով, որպեսզի կարողանանք տարբեր ռելիեֆային հարթություններում գտնվող և տարբեր թողունակություն ունեցող փողոցները մաքրենք»,- ասաց Կամո Արեյանը։

Անցյալ տարի, մինչդեռ, նույն Արեյանը, Ավինյանի հարցին ի պատասխան, վստահեցնում էր, որ հիմնարկը տեխնիկայի խնդիր չունի։ Ըստ քաղաքապետարանի տվյալների՝ անցյալ տարի ձնամաքրման աշխատանքներում ներգրավվել է 134 տեխնիկական միջոց․ 106 միավոր ԵԱՍՄ հիմնարկից, 28 միավոր էլ՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։ Այս տարի, սակայն, 80 միջոց է ներգրավված եղել։ Ինչո՞ւ է տեխնիկայի թիվն այս տարի պակասել՝ հարցրինք ԵԱՍՄ հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանից։ Նրա պարզաբանմամբ՝ 106 միավորի մեջ ներառված են նաև մասնավոր ընկերությունից ներգրավված տեխնիկական միջոցները։

Եթե հիմնարկը տեխնիկայի խնդիր ուներ, ապա ինչո՞ւ այդ մասին ավելի վաղ չի բարձրաձայնվել և քայլեր չեն ձեռնարկվել, որպեսզի քաղաքը կաթվածահար չլիներ ձյան տեղումներից հետո։

«Մրցույթ է հայտարարվել, շուտով կիմանաք մանրամասները»,- ասաց ԵԱՍՄ հիմնարկի տնօրենը։

Կատվալյանը միայն հայտնեց, որ փոքր տեխնիկա են ձեռք բերում նեղ փողոցները մաքրելու համար, քանի որ հիմա այդպիսի տեխնիկա չունեն։ Այս տարի ևս վարչական շրջանների ղեկավարների նախաձեռնությամբ մասնավոր ընկերություններից են տեխնիկական միջոցներ ներգրավել: Անցյալ տարի, սակայն, այս մասին չի բարձրաձայնվել։

Ստացվում է՝ անցյալ տարի քաղաքապետարանն ավելի շատ տեխնիկա է ներգրավել, քան այս տարի։ Եվ գուցե նաև տեխնիկայի պակա՞սն էր ստիպել Տիգրան Ավինյանին բահը վերցնել ու փողոցներ մաքրել՝ ինչպես ժամանակին կոչ էր արել Տարոն Մարգարյանին։ 

Քաղաքային խնդիրների մասին պարբերաբար բարձրաձայնող ակտիվիստ Արթուր Չախոյանն այստեղ խնդիր է տեսնում։ Նրա խոսքով՝ ձնամաքրման աշխատանքները ձախողելուց հետո միայն հայտարարեցին, որ տեխնիկայի պակաս կա։ 

Կամո Արեյանն այսօր նաև հայտարարեց, որ համատիրություններն էլ են մեղավոր, քանի որ չեն մաքրել շենքերի շքամուտքերի դիմացի հատվածները։ Քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանն էլ հակադարձում է՝ նրանք այդպիսի պարտավորություն չունեն։ 

Քաղաքապետ Ավինյանը, անդրադառնալով ձյան առատ տեղումների ժամանակ մայրաքաղաքում ստեղծված իրավիճակին, նշեց, որ խցանումները 80 տոկոսով ամառային անվադողերով ավտոմեքենաների վթարների հետևանքով էին։  

«Մի հատ թեթև իրար քսելու պատճառով ժամերով սպասել ու ստեղծել են կիլոմետրանոց հերթեր։ Եվ մարդիկ մեղավոր չեն, մարդիկ չեն կարող մեղավոր լինել այստեղ։ Մարդիկ, միգուցե, մեղավոր են, որ ամառային անվադողերով են դուրս եկել փողոց, բայց, այնուամենայնիվ, այդ համակարգը Երևան քաղաքի համար աղետ է։ Աղետ է այն առումով, որ ամեն իրար թեթև քսված մեքենաները ժամերով ամբողջ երթևեկությունը կանգնեցնում են»,- ասել է Ավինյանը։

ՆԳՆ-ից Factor TV-ին հայտնեցին, որ փետրվարի 20-ից 24-ը  Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար, որից ընդամենը 1 տրանսպորտային միջոց է եղել ամառային անվադողերով, 8 մեքենա էլ՝ ձմեռային մաշված անվադողերով։ Ստացվում է՝ ՆԳՆ-ն հերքում է Տիգրան Ավինյանի պնդումը։ Քաղաքային իշխանությունը մտադիր է Երևանի ՏԻՄ օրենքում նոր փոփոխություն անել։ Ըստ այդ փոփոխությունների՝ պատահարների դեպքում փողոցի երթևեկելի մասը փակ պահելու համար կսահմանվի 15 րոպե, հակառակ դեպքում՝ կսահմանվի պատասխանատվություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան