Ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2024 թ․ աշխատանքները

Լուրեր

08.05.2025 | 19:10
ԿԳՄՍՆ-ն Պուշկինի անվան դպրոցի ծնողներին և ուսուցիչներին կոչ է անում զերծ մնալ ուսումնական գործընթացը խաթարելու փորձերից
08.05.2025 | 18:55
Քաղաքական պաշտոն զբաղեցնելուց րոպեներ անց ԲԴԽ տեղափոխված անձինք անձամբ են վեթինգ իրականացրել․ նախկին դատավոր Արշակ Վարդանյան
08.05.2025 | 18:42
Չինաստանն ու ՌԴ-ն խորացնում են գործընկերությունը․ Պուտինն ու Սի Ցզինպինը հայտարարություն են ստորագրել
08.05.2025 | 18:32
Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը
08.05.2025 | 18:22
Ադրբեջանը կրակել է Խնածախի ուղղությամբ // Հայտնի է՝ Ալիևն ինչու Մոսկվա չի մեկնել․ ԼՈՒՐԵՐ
08.05.2025 | 18:16
Այո՛, Դատախազությունը հայերի իրավունքների պաշտպանությամբ չի զբաղվում․ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.05.2025 | 18:07
Մի հատ անվանական ասեք՝ ՔՊ-ից էդ ո՞վ է հարստացել էլի․ Արշակյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.05.2025 | 17:51
Թերլիցքավորման համար գազի լցակայանի սեփականատերը տուգանվել է 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով
08.05.2025 | 17:40
Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ հանածոների շուրջ համաձայնագիրը
08.05.2025 | 17:25
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.05.2025 | 17:19
«Լավ եմ արել, ա՛յ քեզ բան, երեխեքին փափուկ խաղալիք ենք տվել, դրա համար բյուջե կա»․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.05.2025 | 17:14
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, կմասնակցի Մայիսի 9-ի միջոցառումներին
08.05.2025 | 17:08
ԱԺ-ն օրորոցային շնիկ-խաղալիք, ոսկե թզբեհ է գնել բյուջեի հաշվին․ Թագուհի Թովմասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.05.2025 | 17:00
Հնդկաստանն արգելք է սահմանել Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա
08.05.2025 | 16:52
ԱԺ-ում Factor.am-ի հետաքննության մասին հարց հնչեց և «Շնորհակալություն»՝ բոլոր հետաքննող լրագրողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ամփոփմանը ներկա են եղել Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները:

Մասիս Պողոսյանը ներկայացրել է Սյունիքի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով մարզում նախաձեռնված և մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներին:

Այս համատեքստում Սյունիքի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում նախաձեռնվել է 2472 քրեական վարույթ (2023 թվականին՝ 2160 քրեական վարույթ), մարզի դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 371 քրեական վարույթ՝ 398 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 208 քրեական վարույթ՝ 242 անձի վերաբերյալ):

2024 թվականին դատարաններում ավարտվել է 362 քրեական գործ՝ 379 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 187 քրեական գործ՝ 220 անձի վերաբերյալ), 326 քրեական գործով 361 անձի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ (2023 թվականին՝ 167 քրեական գործով՝ 183 անձի վերաբերյալ):

Մարզի դատախազի տեղեկացմամբ, 2024 թվականին ավարտված քրեական վարույթներով հանցագործությամբ պետությանը և համայնքին պատճառված 39 միլիոն 331 հազար դրամ վնասից վերականգնվել է 25 միլիոն 662 հազար դրամը (2023 թվականին` 793 հազար դրամ):

Մասիս Պողոսյանը, անդրադառնալով 2024 թվականին պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կատարած աշխատանքներին, նշել է, որ դրանց արդյունքում վերականգնվել է 33 միլիոն 695 հազար դրամ (2023 թվականին՝ 14 միլիոն 570 հազար դրամ), դատարան է ներկայացվել 8 հայցադիմում:

«Ընդհանուր առմամբ, 2024 թվականին ավարտված քրեական վարույթներով պետությանը և համայնքին պատճառված, ինչպես նաև պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կատարած աշխատանքների արդյունքում՝ վերականգնվել է շուրջ 150 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 60 միլիոն դրամ»,- ընդգծել է Սյունիքի մարզի դատախազը՝ հավելելով, որ դատախազական ներգործության արդյունքում՝ 18,9237 հա վարելահող է վերադարձվել սահմանամերձ Տեղ բնակավայրին:

Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը մարզի դատախազին հանձնարարել է շարունակել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները: