Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունները․ Ֆիդան

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարայում արդյունավետ բանակցություններ է անցկացրել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ և մանրամասն քննարկել երկկողմ օրակարգի հարցերը, փոխանցում է TRT Haber-ը։

Համատեղ ասուլիսում նա նշել է, որ մտքեր են փոխանակվել Թուրքիայի և Ռուսաստանի միջև համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ, և որ իրենք ձգտում են առավել զարգացնել համագործակցությունը բոլոր բնագավառներում՝ համապատասխան կառույցների ներդրմամբ։

Հիշեցնելով, որ այսօր լրանում է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի երրորդ տարելիցը, Ֆիդանը ասել է. «Մենք ցանկանում ենք, որ մեր երկու հարևաններն էլ ապրեն խաղաղության, հանգստության և բարգավաճման մեջ։ Հույս ունենք, որ այս ճգնաժամին մշտական ​​լուծում կգտնվի։ Թուրքիան առաջին իսկ օրից աջակցել է պատերազմին դիվանագիտական ​​ճանապարհով լուծում գտնելուն։ Հակամարտության սկսվելուց կարճ ժամանակ անց մենք կողմերին առաջին անգամ հավաքել ենք Ստամբուլի Խաղաղության սեղանի շուրջ։ Մենք հաջողությամբ իրականացրեցինք «Սևծովյան հացահատիկի» նախաձեռնությունը»։

Ֆիդանը նաև անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից պատերազմը դադարեցնելու նախաձեռնությանը՝ հայտարարելով, որ Անկարան աջակցում է դրան։

«Այսօր, երբ պատերազմը թևակոխում է չորրորդ տարին, ԱՄՆ-ի կողմից նախաձեռնություն կա, որի նպատակն է դադարեցնել պատերազմը բանակցությունների միջոցով: Մենք մեծապես կարևորում ենք ԱՄՆ-ի նոր նախաձեռնությունը՝ որպես արդյունքի վրա հիմնված մոտեցում։ Մենք կարծում ենք, որ լուծումը հնարավոր է գտնել երկու կողմերի մասնակցությամբ բանակցությունների միջոցով։ Այս համատեքստում մենք պատրաստ ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել բանակցությունների միջոցով խաղաղության հաստատմանը։ Մենք պատրաստ ենք հյուրընկալել բանակցությունները, ինչպես նախկինում: Մենք նաև կշարունակենք մեր ջանքերը՝ ապահովելու Սև ծովում ազատ նավարկության անվտանգությունը»,-ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նա նաև հայտնել է, որ Լավրովի հետ քննարկել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, Գազայի հատվածում վերջին իրավիճակը՝ ընդգծելով, որ հրադադարը պետք է մշտական ​​լինի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի