Իսրայելը հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի շրջանակներում պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը կհետաձգվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի դադարեցրել «նվաստացուցիչ արարողությունները», որոնք կազմակերպում է իսրայելցի պատանդներին փոխանցելու ժամանակ։ Այս մասին նա հայտարարել է փետրվարի 23-ի գիշերը․ փոխանցում է DW-ն։

«Հաշվի առնելով ՀԱՄԱՍ-ի կողմից կրկնվող խախտումները, ներառյալ մեր պատանդներին նվաստացնող արարողությունները և մեր նրանց ցինիկ օգտագործումը քարոզչական նպատակներով, որոշում է կայացվել երեկ նախատեսված ահաբեկիչների ազատ արձակումը հետաձգել, մինչև չի երաշխավորվի, որ հաջորդ պատանդների ազատումը կանցնի առանց նվաստացուցիչ արարողությունների»,- ասվում է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։

Փետրվարի 22-ին ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել ևս վեց իսրայելցի պատանդների և հայտարարել, որ իր կողմից առաջին փուլն ավարտված է։ Իսրայելը նույն օրը պետք է ազատ արձակեր 602 պաղեստինցի բանտարկյալների։ Երեկոյան ՀԱՄԱՍ-ը հայտարարեց, որ նրանց ազատ արձակումը հետաձգվել է և Իսրայելին մեղադրեց հրադադարի պայմանավորվածության «կոպիտ խախտման» մեջ։

Առաջին փուլի շրջանակում, որը կտևի մինչև մարտի 2-ը, նախատեսվում է ազատ արձակել 25 իսրայելցիների և վերադարձնել ութ զոհվածների մարմինները։ Իսրայելի իշխանությունները սպասում են ևս չորս մարմնի փոխանցմանը։