Դեսպան Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Տաջիկստանի նախագահին

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ Աստանա) իր հավատարմագրերն է հանձնել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

««Ազգի պալատ» պետական նստավայրում կայացած 9 օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը նախագահ Ռահմոնն ընդգծել է, որ նորանշանակ դեսպանների կողմից ներկայացված պետությունների հետ գործընկերության շարունակականությունը Տաջիկստանը դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մաս և դրական է գնահատում վերջինիս հեռանկարը։
Ողջույնի խոսքում նախագահ Ռահմոնը, ներկայացնելով միջազգային ասպարեզում գործընկերների և բարեկամների շրջանակի ընդլայնմանը միտված՝ Դուշանբեի կողմից գործադրվող ջանքերն, առանձնանշել է, որ փոխըմբռնումն ու արգասաբեր միջպետական համագործակցությունն այսօր նոր նշանակություն են ձեռք բերում։

Բնութագրելով Տաջիկստանի հարաբերություններն արարողությանը մասնակցող դիվանագիտական առաքելությունների ղեկավարների կողմից ներկայացված երկրների հետ՝ Տաջիկստանի նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանին և Տաջիկստանին կապում են ամուր բարեկամության վաղեմի ավանդույթներն,բարի վերաբերմունքն ու փոխադարձ ջերմ զգացմունքները։ Այս համատեքստում Երևանն և Դուշանբեն պատրաստակամություն են հայտնել համագործակցության համակողմանի զարգացման՝ երկկողմ փոխհարաբերություններում առկա բարենպաստ մթնոլորտի պայմաններում։

Հաջողություն մաղթելով դեսպաններին իրենց դիվանագիտական գործունեությունում՝ նախագահ Ռահմոնը հույս է հայտնել, որ դեսպանների արդյունավետ գործունեությունը կծառայի ի շահ երկրների միջև բարեկամության և բազմակողմանի համագործակցության զարգացման և ամրապնդման»,- ասված է հաղորդագրությունում։