Տեսակցության այցելած քաղաքացու կոշիկից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված. ՔԿԾ

Լուրեր

06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
Բոլորը

ՔԿԾ-ից տեղեկացնում են, որ տեսակցության այցելած քաղաքացու կոշիկից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված։ Տվյալ անձը անձը ձերբակալվել է և ներկայացվել բաժին։

«Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա փետրվարի 20-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, վերոնշյալ բաժնի և հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Դ. Գ.-ի մոտ կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Հ. Հ.-ին:

Զննությամբ քաղաքացու սպորտային կոշիկի տակդիրի տակից հայտնաբերել են թղթե փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 1.38 գրամ քաշով բուսական զանգված:

Հ. Հ.-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժին:

Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները»,- ասված է հաղորդագրությունում: