«Ծառերը ջարդեց, ոնց որ իմ սիրտը ջարդվեր»․ ցանցի հակառակ կողմում հայտնված կնոջ պատմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
Բոլորը

73-ամյա Օֆելյա Ղազարյանը հիշում է, թե իր ընտանիքի 30 տարվա արածն ու դրածն ինչպես երեք ամիս առաջ հողին հավասարվեց։ Տարեց կինը 1995 թվականից ամուսնու հետ ապրել է Ռոբոտների գործարանի տարածքում։ Ընտանիքի անդամներն ասում են՝ այդ տարիներին գործարանի տնօրենն առաջարկել է այս տարածքը խնամել։ Պատմում են՝ տարիների ընթացքում այգի են հիմնել ու փոքր տնակ դրել։

Տարեց կնոջ հարսի խոսքով՝ ՀԷՑ-ի բաժանորդ են եղել, ամսական վճարումները պարտաճանաչ կատարել են, սակայն տարածքի նոր սեփականատերը որոշել է իրենց տան հոսանքն անջատել տալ։

Իսկ ինչո՞ւ է տարեց կնոջ լույսն անջատվել, եթե, ինչպես ընտանիքն է նշում, տարիներ շարունակ հոսանքի վճարումներ են կատարել։ Factor TV-ին ՀԷՑ-ից փոխանցեցին, որ հոսանքն անջատվում է այն դեպքում, երբ սեփականատերը դիմում է ՀԷՑ-ին անջատելու խնդրանքով, որովհետև ունի ՀԷՑ-ի հետ պայմանագրային հարաբերություններ։  

Դժվարությունները, սակայն, հոսանքից զրկված լինելով չեն վերջանում։ Տարեց կնոջ ազատ տեղաշարժը ևս սահմանափակված է։ Ստիպված է իր խնդրի մասին խոսել  մետաղյա ցանցից այն կողմ։ 

Այս տարածքը պատկանել է «ՌԱՕ Մարս» ՍՊԸ-ին։ Օֆելյա Ղազարյանի ընտանիքի անդամներն ընկերությանը տեղեկացրել են, որ ցանկանում են գնել տարածքը, խնդրել են՝ վաճառքի հանելու դեպքում առաջինն իրենց զգուշացնել։ Բայց 2021 թվականին ընկերությունը տարածքը վաճառել է «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ին, որն էլ երեք ամիս առաջ տարածքում սկսել է ապամոնտաժման աշխատանքներ իրականացնել։ 

Օֆելյա Ղազարյանն առողջական խնդիրներ ունի, դժվար է շարժվում։ Ասում է՝ տնակը վառարանով է փորձում տաքացնել, իսկ երեկոները մոմի լույսով են անցնում։ Մեզ չհաջողվեց մետաղական ցանցով առանձնացված տարածք անցնել և այդ ամենը տեսագրել․ պահակակետի աշխատակիցը զանգահարեց ինչ-որ մեկին՝ թույլտվություն հարցնելու համար։

«Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականի մայիսին։ Ընկերության 60% բաժնեմասը պատկանում է Մարինե Միրիջանյանին, իսկ 40%-ը՝ Սամվել Մանասարյանին։ Factor TV-ն կապ հաստատեց Մարինե Միրիջանյանի հետ, սակայն նա հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ և պահանջեց գրավոր հարցման միջոցով իր հետ կապվել։ 

2023 թվականի օգոստոսին Կառավարությունը հավանություն է տվել «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման շրջանակում «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրին և օժանդակություն տրամադրել։ Երկու ամիս հետո Կառավարությունն այս որոշումը ուժը կորցրած է ճանաչել։  Ընկերությունն իրականացնում է սեփական արտադրական տարածքի շինարարություն: Այդ նպատակով ձեռք է բերել 24,300 քառ․ մետր հողատարածք Երևան քաղաքի Րաֆֆու 111/36 և Րաֆֆու 111/37 հասցեներում։ Հենց այս տարածքի մի մասում էլ 30 տարի ապրել է Օֆելյա Ղազարյանը։   

Datalex-ից տեղեկանում ենք, որ 2021-ին ընտանիքը դատարան է դիմել Րաֆֆու 111/36 հասցեի առանձնացված 1382,32 քմ հողամասի՝ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու հարցով։ Գործով նոր դատաքննություն է նշանակվել, մարտի 3-ին նիստ կանցկացվի։ 

«Եվրոպլաստ 999» ընկերության կողմից քանդման աշխատանքների ժամանակ Օֆելյա Ղազարյանի ընտանիքը ոստիկանություն է դիմել, այնուհետև տեղում քննչական գործողություններ են իրականացվել։  Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ին Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և ինքնիրավչության հոդվածներով։ Գործը նախաքննության փուլում է։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան