1 օրում տեղացել է 1 ամսվա նորմայի չափ ձյուն

Լուրեր

08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
Բոլորը

Ինչպես և կանխատեսվել էր հզոր ցիկլոնով պայմանավորված փետրվարի 20-ին և 21-ի գիշերը ողջ հանրապետությունում դիտվել է ձյուն, առանձին հատվածներում շատ ուժեղ։ Դիտվել է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ տեղեկացնում են ՇՄՆ-ից։

Հանրապետության ճանապարհներին մերկասառույց։

Տեղումների քանակը կազմել է․

– Շիրակում 10-24մմ, ձյան ծածկի բարձրությունը հասել է 22-40սմ,
-Գեղարքունիքում՝ տեղումներ- 10-40մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 15-40սմ,
-Լոռիում՝ տեղումներ- 13-27մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 30-36սմ,
-Տավուշում՝ տեղումներ- 9-30մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 30-45սմ (Բագրատշեն՝ մինչև 5սմ),
-Արագածոտնի լենային շրջաններում՝ տեղումներ- 10-27մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 50-70սմ, Արագածոտնի բարձր լենային շրջաններում՝ տեղումներ- 10-27մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 60-120սմ,
-Արագածոտնի նախալենային շրջաններում՝ տեղումներ- 9-15մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 5-12սմ,
-Կոտայքի լեռնային շրջաններում՝ տեղումներ- 15-28մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 40-70սմ, Կոտայքի նախալեռնային շրջաններում՝ տեղումներ- 20-50մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 10-15սմ,
-Արարատ, Արմավիրում տեղումներ- 14-17մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 15-20սմ,
-Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ տեղումներ- 8-10մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 40-60սմ, Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ տեղումներ- 6-9մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 8-10սմ,
-Սյունիքի հովտային շրջաններում՝ տեղումներ- 2-6մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 1-4սմ, Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ տեղումներ- 3-5մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 4-6սմ,

-Երևանում՝ տեղումներ-15մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 15-18սմ։

Առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի չափ տեղումներ։

Վերջին անգամ նման հզոր ցիկլոնային շրջանառություն հանրապետությունում ունեցել էինք 2016 թվականի հունվարի 1-2-ին, երբ Երևանում ձնածածկույթի բարձրությունը հասել է 40-50սմ, ինչից հետո հարավ արևմտյան նմանատիպ ցիկլոնի ելք չէր դիտվել։

Պետք չէ շփոթել ձյան ծածկույթի բարձրությունը, տեղումների քանակի հետ: Ձնածածկույթի բարձրությունը որոշվում է ձնաչափական ձողի օգնությամբ, որի վրա գծված են սանտիմետրական բաժանմունքներ և չափման միավորն է` սմ։

Տեղումների քանակը ջրի շերտի (տվյալ դեպքում ձյան հալքից) բարձրությունն է միլիմետրերով, որը կառաջանար երկրի մակերևույթի վրա, եթե այն լիներ հարթ, այսինքն՝ տեղումները չհոսեին, չներծծվեին հողի մեջ և չգոլորշիանար, այն չափվում է տեղումնաչափի միջոցով։