USAID-ի կապալառուները Թրամփի վարչակազմին մեղադրում են դատարանի որոշումը խախտելու մեջ

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող կապալառուների և հասարակական կազմակերպությունների կոալիցիան պահանջել է դաշնային դատավորից ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի վարչակազմին մեղավոր ճանաչել դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ, քանի որ հրաժարվել է ապասառեցնել օտարերկրյա դրամաշնորհների վճարումները՝ չնայած դատարանի որոշմանը, գրում է The Hill-ը:

Անցյալ շաբաթ ԱՄՆ շրջանային դատավոր Ամիր Ալին արգելել էր երկրի վարչակազմին չեղարկել օտարերկրյա դրամաշնորհներն ու պայմանագրերը, որոնք տրամադրվել էին նախքան Թրամփի Սպիտակ տուն վերադառնալը, հայտնում է Hill-ը: Սակայն կառավարությունը երեքշաբթի օրը դատարանում պնդել է, որ սառեցումը շարունակելը չի խախտում կարգը՝ վկայակոչելով կետը, որը թույլ է տալիս «պայմանագրերի և դրամաշնորհների կատարումը»:

Կապալառուների փաստաբանները դիրքորոշումն «ապշեցուցիչ» են անվանել՝ ասելով, որ կառավարությունը փաստացի անտեսում է «հստակ» արգելանքը: Նրանք նաև որպես ապացույց մեջբերել են փետրվարի 15-ին Թրամփի սոցցանցերից մեկում արված գրառումը, որում նա գրել էր, որ «նա, ով փրկում է իր երկիրը, չի խախտում օրենքը»։ Փաստաբանները սա մեկնաբանել են որպես դատարանի որոշմանը չենթարկվելու մտադրություն։

Հիշեցնենք, որ USAID-ի ֆինանսավորումը սառեցված է։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը նաև նշանակվել է որպես USAID-ի ղեկավարի պաշտոնակատար, ավելի վաղ հայտարարել էր, որ իրշխանությունները պատրաստվում են վերևից ներքև ստուգել, որպեսզի որոշեն գործող վարչակազմի վարած միջազգային քաղաքականությանը ֆինանսավորման ծրագրերի համապատասխանությունը։ Նրա խոսքով՝ վերագնահատումից հետո որոշ դեպքերում օգնությունը կապասառեցվի կամ նույնիսկ կմեծացվի։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի