Մոսկվան անհանգստացած է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի երկրների զորքերի հնարավոր տեղակայման հաղորդումներից․ Պեսկով

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվան անհանգստացած է ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինա ռազմական կոնտինգենտի հնարավոր ուղարկման մասին հաղորդումների կապակցությամբ՝ այդ երկրում խաղաղապահներ տեղակայելու՝ եվրոպացիների մտադրության մասին տեղեկատվության ֆոնին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտեֆաքսը։

«Մենք, իհարկե, ուշադիր հետևում ենք այս բոլոր հաղորդումներին, հետևում ենք եվրոպացիների՝ այս հարցում երբեմն հակասական պաշտոնական հայտարարություններին: Սա մեզ համար մտահոգիչ է, քանի որ խոսքը Ուկրաինա ՆԱՏՕ-ի երկրների ռազմական կոնտինգենտ ուղարկելու մասին է»,- հավելել է Պեսկովը՝ այսպես մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ուկրաինայում մինչև 30 հազարանոց խաղաղապահ զորակազմի տեղակայման մասին ծրագիր ներկայացնելու լուրերը։

Պեսկովի խոսքով՝ «դա բոլորովին այլ իմաստ է ստանում» Ռուսաստանի համար անվտանգության տեսանկյունից։

«Հետևաբար, այս թեման մեզ համար շատ կարևոր է, մենք ուշադիր հետևում ենք դրան: Ուզում եմ հիշեցնել մեր արտգործնախարարի խոսքերը, որ, իհարկե, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական կոնտինգենտի տեղակայումը Ուկրաինայի տարածքում մեզ համար ընդունելի լինել չի կարող»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան տեսնում է որոշակի տարաձայնություններ, որոնք առաջացել են Վաշինգտոնի և Կիևի միջև։

«Մենք տեսնում ենք, որ Վաշինգտոնի և Կիևի միջև կան որոշակի տարաձայնություններ: Կիևի ռեժիմը սովոր է անվերահսկելի կախվածության, նրան դուր են գալիս օտարերկրյա հարկատուների փողերը, նա հավանում է այդ փողերի անվերահսկելի օգտագործումը։ Կիևի ռեժիմը չի սիրում ինչ-որ կերպ զեկուցել արդեն ծախսված գումարների մասին»,- հայտարարել է Պեսկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի