ԱՄՆ-ը կարող է երաշխավորել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, եթե խախտվեն խաղաղության պայմանները. NBC

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

ԱՄՆ իշխանությունները դիտարկում են Ուկրաինային ՆԱՏՕ-ին ինքնաբերաբար անդամակցության հնարավորությունը, եթե Ռուսաստանը խախտի խաղաղության պայմանները, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Դրույթն առաջարկվում է ներառել ապագա խաղաղության համաձայնագրում՝ ի պատասխան դաշնակիցների մտավախություններին, որ Ռուսաստանը ռազմական գործողությունները կվերսկսի զինադադարից հետո, նշում է հեռուստաալիքը։

NBC News-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը բացատրել է, որ Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելն ուղղակիորեն կապված է հազվագյուտ մետաղների մասին համաձայնագրի հետ։ Կիևում կայացած բանակցությունների ժամանակ Զելենսկին խոստացել է ուսումնասիրել առաջարկը, ինչին ԱՄՆ գանձապետարանի ղեկավարը պատասխանել է, որ մեկ ժամ ժամանակ ունի այն ստորագրելու համար, հայտնել են թերթի աղբյուրները։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը մեղադրել էր Ուկրաինային գործարքը խափանելու մեջ, որը թույլ կտար ԱՄՆ-ին հասանելիություն ունենալ հազվագյուտ հողային մետաղներին՝ Կիևին աջակցելու ծախսերը փոխհատուցելու համար:

Վլադիմիր Զելենսկին արդեն երկու անգամ հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը, քանի դեռ այն չի ներառել անվտանգության երաշխիքների վերաբերյալ դրույթներ։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը խոստացել է «վերակենդանացնել գործարքը»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի