Մոսկվան Վաշինգտոնին խնդրել է ապաարգելափակել միլիարդավոր դոլարների պետական ​​ակտիվները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը կցանկանար հասնել այն բանին, որ ԱՄՆ-ն ապասառեցներ իր սառեցված պետական ​​ակտիվները և թեթևացներ պատժամիջոցները։ Այս մասին The Moscow Times-ին հայտնել է Էր Ռիադում հանդիպման ընթացքին ծանոթ դիվանագիտական ​​աղբյուրը, որտեղ Կրեմլի և Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչները պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ երկար բանակցություններ են վարել։

Աղբյուրի համաձայն՝  Մոսկվան ձգտում է վերականգնել ԱՄՆ-ում սառեցված միջոցների հասանելիությունը: Խոսքը մոտ 6 միլիարդ դոլարի մասին է՝ Կենտրոնական բանկի պահուստների մի մասի,  որը ներդրվել է դոլարային ակտիվներում մինչև պատերազմի սկիզբը։ Ընդհանուր առմամբ, արևմտյան երկրները պատժամիջոցներ են կիրառել Կենտրոնական բանկի 300 միլիարդ դոլար արժութային պահուստների նկատմամբ, որոնց երկու երրորդը՝ մոտ 200 միլիարդ դոլարը, արգելափակված է Եվրոպայում:

Ռուսական պատվիրակությունը, ըստ The Moscow Times-ի աղբյուրների, ժամանել է Սաուդյան Արաբիա՝ դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքը վերականգնելու, ինչպես նաև Ռուսաստանի դիվանագիտական ​​գույքը վերադարձնելու պահանջով։ Կրեմլը հատուկ ուշադրություն է դարձնում Նյու Յորքում և Մերիլենդում գտնվող երկու ամառանոցների վերադարձի հարցին, որոնք Բարաք Օբամայի վարչակազմը առգրավել էր 2016 թվականին՝ հետախուզական նպատակներով օգտագործելու մեղադրանքով։

«Պուտինի համար այս հարցը միայն խորհրդանշական չէ, նա դա դիտարկում է որպես ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Ռուսաստանի կարգավիճակի վերականգնման մաս»,- նշել է աղբյուրը։

Նախագահը հանձնարարել է պատվիրակությանը, որի կազմում էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նրա օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, առավելագույն օգուտ քաղելու համար «ամենաբարյացակամ և նույնիսկ փոքր-ինչ հաճոյախոսական վերաբերմունք ցուցաբերել ամերիկացի գործընկերների և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ»:

Պուտինը ցանկանում է ապահովել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, Կիևում իշխանափոխությունը, ուկրաինական բանակի կրճատումը և Ղրիմի և չորս օկուպացված շրջանների բռնակցման ճանաչումը։

4,5 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են վերականգնել իրենց դեսպանատների անձնակազմը, որոնց աշխատանքը դե ֆակտո կաթվածահար է եղել դիվանագետների զանգվածային արտաքսման պատճառով։

Բանակցությունների առանցքային կետը՝ Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպման կազմապերպումը, այնուամենայնիվ, մնացել է չլուծված։ Թեև ամերիկյան կողմն առաջարկել է գագաթնաժողովն անցկացնել փետրվարին, սակայն դա «դժվար թե» տեղի ունենա, հանդիպման արդյունքներով ասել է Ուշակովը։ Նա հավելել է, որ դեռ վաղ է խոսել Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումների մերձեցման մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի