Այսօր Ֆրանսիայում Ուկրաինայի հարցով երկրորդ հանդիպումը կանցկացվի

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Ֆրանսիան ծրագրում է փետրվարի 19-ին երկրորդ հանդիպումն անցկացնել Փարիզում՝ քննարկելու Ուկրաինան և եվրոպական անվտանգությունը, սակայն այս անգամ հրավիրել է շաբաթվա սկզբին հանդիպմանը չմասնակցած եվրոպական երկրներին և ՆԱՏՕ-ի դաշնակից Կանադային։ Այս մասին Reuters-ին հայտնել են դիվանագիտական ​​աղբյուրները:

Երկու աղբյուրներ նշել են, որ հրավիրվել են Նորվեգիան, Կանադան, Լիտվան, Էստոնիան, Լատվիան, Չեխիան, Հունաստանը, Ֆինլանդիան, Ռումինիան, Շվեդիան և Բելգիան: Երեք դիվանագետներ էլ ասել են, որ ձևաչափը կլինի հիբրիդային, ներառյալ՝ տեսակապով մասնակցությունը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի արտակարգ հանդիպում էր անցկացրել մի շարք  երկրների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։

Սա ջանքերի մի մասն է՝ գնահատելու, թե ինչպիսին կարող են լինել Ուկրաինայի անվտանգության հնարավոր երաշխիքները, ինչպես պետք է Եվրոպան ավելացնի պաշտպանական ծախսերը, ինչպես ավելի արագ շարժվի, քանի որ ԱՄՆ վարչակազմն արագացնում է դիվանագիտությունը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև եռամյա պատերազմին վերջ տալու համար:

ԵՄ պաշտոնյաներն ասել են, որ որոշ երկրներ դժգոհ էին, որ հանդիպումը միայն ընտրված առաջնորդների համար էր, այլ ոչ թե ԵՄ ամբողջական գագաթնաժողով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի