Լավրովը խոսել է ամերիկյան կողմի հետ բանակցություններից հետո երեք պայմանավորվածության մասին

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

Ռուսական պատվիրակությունը համաձայն է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որ երկրների համար կարևոր է «առաջնորդվել իրենց ազգային շահերով»։ Կարևոր է «կարգավորել այդ հարաբերությունները», եթե պետությունների շահերը չեն համընկնում, և «չհրահրել» ռազմական էսկալացիա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունների արդյունքները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Կարծում եմ՝ զրույցը շատ օգտակար էր։ Մենք ոչ միայն ուղղակի լսում էինք, այլև լսում էինք միմյանց։ Ամերիկյան կողմը սկսել է ավելի լավ է հասկանալ մեր դիրքորոշումը»,- ասել է նա։

ՌԴ ԱԳՆ ղեկավարն առաջին խնդիրն անվանել է երկու երկրների դեսպանների հնարավորինս շուտ հավանության ապահովումը։ Նա նաև կոչ է արել «վերացնել այն պատնեշները», որոնք, նրա խոսքով, Բայդենի վարչակազմը դրել է դիվանագիտական գործունեության վրա՝ «լրջորեն խոչընդոտելով» Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանությունների աշխատանքին։

Լավրովն ասել է, որ երկրորդ խնդիրն «ուկրաինական ուղղությունն» է։ Ամերիկյան կողմը կհայտարարի, թե ով է ներկայացնելու Վաշինգտոնն այդ ուղղությամբ։ Նա ասել է, որ երբ պատվիրակի անունն իմանան, իրենց ներկայացուցչին կնշանակեն։

Ըստ Լավրովի՝ երրորդ համաձայնությունն է՝ պայմաններ ստեղծել «Ուկրաինայում ճգնաժամի լուծմանը զուգընթաց» ՌԴ-ի և ԱՄՆ-ի համագործակցությունը «ամբողջությամբ» վերսկսելու համար, այդ թվում՝ աշխարհի տարբեր մասերում «աշխարհաքաղաքական խնդիրների» շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի