Եվրոպան կարող է մինչև 30 հազար զինծառայողների ուղարկել Ուկրաինա․ The Washington Post

Լուրեր

09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
Բոլորը

ԵՄ առաջնորդները և Լոնդոնը քննարկել են Ուկրաինա մինչև 30,000 զինծառայողների ուղարկելու հարցը՝ վերահսկելու հրադադարը, եթե Մոսկվան և Կիևը համաձայնության գան այդ ուղղությամբ: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով չորս աղբյուրների, որոնք ծանոթ են Փարիզում կայացած Ուկրաինայի և եվրոպական անվտանգության հարցերով ոչ պաշտոնական գագաթնաժողովի մանրամասներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ WP-ի աղբյուրների՝ եվրոպական երկրներից 25-ից 30 հազար զինվորականներ կարող են ձևավորել մի քանի բրիգադներ, որոնք կտեղակայվեն Ուկրաինայում։ Միաժամանակ, գաղափարը չի ենթադրում, որ խաղաղապահներն առանց հատուկ կարիքի կհայտնվեն շփման գծում։ Ըստ աղբյուրների՝ զինվորները «պատրաստ կլինեն ուժ ցուցադրել միայն այն դեպքում, եթե ռուսական զորքերը փորձեն վերսկսել պատերազմը»։

Գաղափարը դեռևս քննարկման փուլում է։ WP-ի երկու աղբյուրներ ասել են, որ Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները ներկայում «ավելի շատ մտահոգված են կամ բախվում են մարտահրավերների՝ կապված սահմանափակ ռազմական ուժերի հետ»: Չի նշվում, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը։

Միաժամանակ, եվրոպական երկրները փորձում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պարզել, թե ինչ ռազմական աջակցություն է Վաշինգտոնը մտադիր տրամադրել Ուկրաինային Կիևի դեմ ռուսական պատերազմին վերջ դնելու հնարավոր պայմանագրերի ստորագրումից հետո։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ը ցանկանում է Կիևին նմանատիպ աջակցության վերաբերյալ տվյալներ ստանալ եվրոպական երկրներից։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ եվրոպական երկրները պետք է պարտավորություններ ստանձնեն Ուկրաինայի հետագա պաշտպանության համար, և որ Ռուսաստանը վտանգ չի ներկայացնում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար։

Ըստ WP-ի՝ հնարավոր զարգացումներին ամենից պատրաստվածը Փարիզն է։ Որոշ գնահատականներով՝ Ֆրանսիան կարող է մոտ 10,000 զինվորների տրամադրել Ուկրաինայում խաղաղապահ առաքելության համար։ Հունվարի կեսերին երկիրը նույնիսկ համապատասխան վարժանքներ է անցկացրել: Խաղաղություն ապահովելու համար Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղափարն ավելի վաղ պաշտպանել էր Լոնդոնը։

Սակայն Լեհաստանն ու Գերմանիան, որոնք նախկինում քննադատել էին նմանատիպ կոչերը, բացահայտ դեմ են արտահայտվել դրան։ Գագաթնաժողովից հետո Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ «նույնիսկ մի փոքր նյարդայնացած է» այս թեմայի շուրջ շարունակվող քննարկումներից։

«Այստեղ, շրջանցելով ուկրաինացիներին, քննարկվում են խաղաղ բանակցությունների հնարավոր արդյունքները, որոնք դեռ չեն կայացել: Սա չափազանց անտեղի է, եթե անկեղծ ու ազնիվ խոսենք։ Մենք դեռ չենք հասել խաղաղության, գտնվում ենք Ռուսաստանի կողմից սանձազերծված դաժան պատերազմի մեջ, որն ընթանում է առանց որևէ սահմանափակումների»,- եզրափակել է Շոլցը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, ասել էր, որ Ուկրաինայի «անվտանգության իրական երաշխիքները», եթե երկիրը չընդունվի ՆԱՏՕ, կլինեն ռուսական ուժերին համեմատելի բանակի առկայությունը։

«Կարևոր չէ, թե որ երկրից են այդ ուժերը, ամեն դեպքում, մեզ 1,5 միլիոնանոց բանակ է պետք, եթե մենք ՆԱՏՕ-ում չենք, և եթե իսկապես ուզում ենք հրադադարից հետո չվախենալ նոր օկուպացիայից կամ Ռուսաստանի նոր ներխուժումից»,- հայտարարել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի