Դատական 10 նիստից 8-ը տապալվում է․ ուղեկցող գումարտակը չի հասցնում կալանավորներին տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 09:32
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
Բոլորը

«Իմ մեքենան տարեք, ամբաստանյալին բերեք դատարան»․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստերից մեկի ժամանակ ճարահատյալ այսպիսի հայտարարություն արեց, երբ հերթական անգամ հետաձգվեց դատական նիստը՝ ամբաստանյալին դատարան չբերելու պատճառով։ Իսկ նման դեպքերը վերջին մեկ տարվա ընթացքում զգալի աճել են։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող Մելսիկ Պողոսյանն արդեն 3-րդ տարին է՝ անազատության մեջ է։ Ուղեկցող ոստիկանների սակավ լինելու պատճառով կալանավորն ամիսներով չի կարողանում ներկայանալ իր իսկ գործով դատական նիստերին, ինչի պատճառով էլ դրանք ձգձգվում են։ Խնդիրը բարձրաձայնելու համար արդեն երկու անգամ ստիպված է եղել հացադուլի դիմել։

Մելսիկը միակը չէ, որ ամիսներով սպասում է դատական նիստերին մասնակցելուն։ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ 2024 թվականի հունվարից մինչև 2025-ի հունվար գերատեսչությունը ստացել է 21,771 ուղեկցման հայտ, սակայն դրանցից բավարարվել է ընդամենը 3,786-ը։ Այսինքն՝ վերջին մեկ տարվա ընթացքում շուրջ 18 հազար դեպքում իրավունքներ են խախտվել։

Փաստաբան Արթուր Նահապետյանի մասնակցությամբ մի գործով վերջին 4 ամսվա ընթացքում 4 դատական նիստ է նշանակված եղել, սակայն դրանցից կայացել է միայն 1-ը․ 3-ի դեպքում կալանավորին հնարավոր չի եղել տեղափոխել նիստերի դահլիճ՝ ուղեկցող գումարտակի ծանրաբեռնվածության պատճառով։

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ուղեկցող ստորաբաժանումների՝ զուտ ուղեկցում իրականացնող հաստիքների թիվը 232 է, դրանցից 113-ը՝ գրեթե կեսը, թափուր է։

Այնինչ, փաստաբան Նարեկ Ալոյանն ուսումնասիրել է Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքն ու արձանագրել՝ քաղաքացիները պաշտաճ իրազեկված չեն թափուր աշխատատեղերի մասին։

Թափուր հաստիքներից բացի՝ խնդիր կա նաև տրանսպորտային միջոցների հետ կապված։ ՆԳՆ-ից Factor TV-ին տրամադրած պատասխանի համաձայն՝ 2024 թվականի 2-րդ կիսամյակում ձեռք է բերվել 22 հատուկ տրանսպորտային միջոց՝ նախատեսված ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ 1 տրանսպորտային միջոց՝ հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխման համար։

«Ձեռք է բերվել ևս 12 հատուկ տրանսպորտային միջոց, որոնք գտնվում են կահավորման փուլում»,- նշում է գերատեսչությունը։

Խնդրի լուծման համար, սակայն, գերատեսչությունների ղեկավարներն այլ տարբերակ են մշակել։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը դեռևս հունվարի 14-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վստահեցնում էր, որ այս խնդիրը մեկ, ամենաուշը՝ երկու ամսվա ընթացքում լուծվելու է, սակայն, այս պահի դրությամբ, փաստացի, դեռևս էական առաջընթաց չկա։

Ուղեկցող գումարտակի աշխատանքի պատճառով դատական նիստերի հետաձգումը միշտ էլ խնդիր է եղել, բայց ոչ նման ծավալներով։

Ի՞նչ պետք է անի շարքային կալանավորը կամ դատապարտյալը, երբ ամիսներով սպասում է իր գործով դատական նիստին՝ անմեղությունն ապացուցելու կամ արագացված քննություն իրականացնելու հույսով, սակայն պետությունը չի կարողանում պատշաճ կերպով իրականացնել իր գործառույթը, և անձը կրկին մնում է ճաղերից այն կողմ՝ շարունակելով անհույս սպասել հերթական դատական նիստին։ Իսկ այլ կերպ, էլ ինչպե՞ս է լինում մարդու արդար դատաքննության իրավունքի խախտումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան