Դամասկոսում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է գործունեությունը

Լուրեր

27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
27.11.2026 | 13:50
«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը
27.11.2026 | 13:43
Բաքուն հայ գիտնականներին առաջարկել է «համատեղ ուսումնասիրել», որ Գանձասարն «աղվանական է»
27.11.2026 | 13:40
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 13:36
Դատավորների հայտարարությունը դատական համակարգի պաշտոնական դիրքորոշումը չէ․ ԱՆ
27.11.2026 | 13:28
Թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել շուրջ 136 միլիոն դրամ
27.11.2026 | 13:20
Արման Ծառուկյան․ «RAF-ի գոտին օգնել է ինձ գնել շատ տներ»
27.11.2026 | 13:10
Ուկրաինայի մի շարք բնակավայրերին ռուսական հարվածների հետևանքով զոհ և վիրավորներ կան
27.11.2026 | 13:01
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Շիրակի մարզի որոշ գյուղերում
27.11.2026 | 12:52
Վերսկսվել է Աղվան Հովսեփյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը
27.11.2026 | 12:43
Անգլիական ակումբը եվրագավաթներում կրկնել է «Արարատի» տպավորիչ ցուցանիշը
Բոլորը

13 տարվա ընդմիջումից հետո Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է գործունեությունը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հաղորդվում է, որ այդ նպատակով գործերի ժամանակավոր հավատարմատարն արդեն ուղարկվել է Դամասկոս և սկսել է աշխատանքները։

«Ադրբեջանի Հանրապետությունը, հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա, աջակցում է Սիրիայում կայուն խաղաղության և կայունության հաստատմանը։ Այս կարևոր ժամանակահատվածում, երբ Ադրբեջանի և Սիրիայի միջև բարեկամության և համագործակցության հարաբերությունները թևակոխում են որակապես նոր փուլ, և նոր հնարավորություններ են բացվում քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում գործընկերության զարգացման համար, մեր դեսպանությունը սերտորեն կհամագործակցի Սիրիայի անցումային կառավարության հետ՝ աջակցելով երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց էր ունեցել Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ Շարաայի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի