Ինչո՞ւ հրավիրել նրանց․ Լավրովը՝ Ուկրաինայի պատերազմի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցության մասին

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն Էր Ռիադում կայացած հանդիպման արդյունքները փոխանցելու են երկու երկրների նախագահներին, ապա Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը կորոշեն հետագա քայլերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Meduza-ն։

Խոսելով առաջիկա բանակցություններից ակնկալիքների մասին՝ Լավրովն ասել է, որ առաջին հերթին կցանկանար լսել ԱՄՆ ներկայացուցիչներին։

«Երբ մենք գնում ենք բանակցությունների մեր գործընկերների առաջարկով, առաջին հերթին ցանկանում ենք լսել նրանց։ Դրա համար մենք կլսենք մեր ամերիկացի զրուցակիցներին և, իհարկե, պատրաստ կլինենք պատասխանել»,- ասել է նա։

Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի բանակցություններում եվրոպական երկրների հնարավոր մասնակցության մասին հարցին ի պատասխան՝ Լավրովն ասել է, որ չգիտի, թե Եվրոպան ինչո՞ւ պետք է մասնակցի բանակցություններին։ Նա հիշեցրել է  մինսկյան պայմանավորվածությունները և Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այդ համաձայնագրերի նպատակների մասին։

«Այժմ նույն Մյունխենի համաժողովում կոչեր հնչեցին, մասնավորապես, Ֆինլանդիայի նախագահի կողմից։ Ալեքսանդր Ստուբն ասել է, որ անհրաժեշտ է նախևառաջ հրադադար կնքել և այն օգտագործել Ուկրաինայի ռազմական հզորացման համար։ Այսինքն՝ եվրոպացիների այդ փիլիսոփայությունը որևէ տեղ չի անհետացել, այնպես որ, ես չգիտեմ, թե ինչ պետք է անեն բանակցությունների սեղանի շուրջ: Եթե նրանք սկսեն առաջ մղել հակամարտությունը սառեցնելու մասին ինչ-որ խորամանկ գաղափարներ, իսկ եթե իրենք, սովորության համաձայն, նկատի կունենան պատերազմի շարունակությունը, ապա ինչո՞ւ հրավիրել նրանց այնտեղ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Ավելի վաղ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել էր, որ եվրոպական երկրներին չի տեսնում Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների մասնակից։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի ցանկանում «խոշոր խմբային քննարկման մեջ մտնել» և «կրկնել Մինսկը»։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում տեղի կունենա ՌԴ-ի ու ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի