Չի բացառվում, որ Ուկրաինային տանեն պարտության․ Եվրոպայի ամբողջ անվտանգային համակարգը փլուզվելու է․ Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Factor.TV-ի տաղավարում «Ազատ Հայաստան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Էդգար Առաքելյանը խոսել է Մյունխենի անվտանգության համաժողովում արծարծված համաշխարհային քաղաքականության առաջիկա ուղենիշներից և թե այս համատեքստում Հայաստանը ինչ հետևություններ պետք է անի, արտաքին քաղաքական ինչ աշխատանքներ տանի։

Հարցին՝ արդյոք Թրամփն ու Պուտինն ունե՞ն որոշում Ուկրաինայի հարցով, բանախոսը պատասխանեց, որ Պուտինի և Թրամփի պայմանավորվածություններում խաղ կա, ապա հավելեց, որ չի բացառվում, որ Ուկրաինային տանեն պարտության, իսկ այդ պարագայում Եվրոպայի ամբողջ անվտանգային համակարգը կփլուզվի։

«Եթե Ուկրաինային տանեն փաստացի պարտության, ապա սա մեծ ազդակ է տալու Ռուսաստանին և ոչ միայն Ռուսաստանին, որ հետայսու այդ հարաբերությունները կարգավորի ուժի միջոցով»,- ասաց Առաքելյանը։

Անդրադառնալով այն հարցին, որ ԵՄ-ն այսուհետ պետք է ինքնուրույն ապահովի իր անվտանգությունը, նշեց․ «Երբ Թրամփն ասում է, որ Եվրոպան ինքը պետք է ստանձնի իր անվտանգության պատասխանատվությունը, մյուս կողմից ասում է Ուկրաինայի և Ռուսաստանի խաղաղության գործընթացն ինքն է տանելու և ինքն է այդ հարցը լուծելու, ապա այստեղ որոշակի հակասություններ կան, քանի որ Ուկրաինայի կոնֆլիկտը հենց ուղիղ Եվրոպայի անվտանգությանն է սպառնում ու հենց Եվրոպայի անվտանգության մասին է։ Հետևաբար, եթե ԱՄՆ-ը ցանկանում է, որ Եվրոպան ինքը զբաղվի իր անվտանգությամբ, ապա ինքը չի կարող անտեսել Եվրոպայի ներգրավվածությունը ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորմանը»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Անահիտ Խաչատրյան