Հանրային սննդի ոլորտի ընկերությունների հետ քննարկվել են շրջանառության հարկի հարկման նոր շեմի հետ կապված խնդիրները

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կազմակերպվել էր հանդիպում՝ շրջանառության հարկի հարկման նոր շեմի հետ կապված խնդիրների քննարկման նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են հանրային սննդի ոլորտում գործող մոտ 22 ընկերությունների ներկայացուցիչներ։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին, նշել, որ մեծապես կարևորում է պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում փոխադարձ վստահության և գործընկերության գործելաոճը և մաղթել արդյունավետ քննարկում։

Այնուհետև տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանն, անդրադառնալով շրջանառության հարկի հարկման շեմի փոփոխությունների հետ կապված հարցերին՝ հանդիպման մասնակիցներին առաջարկել է ներկայացնել իրենց մտահոգություններն ու առաջարկությունները։

Կրկնվող խնդիրներից են եղել շրջանառության հարկի հարկման ներկայիս գործող շեմի դրույքաչափը, գյուղմթերքի փաստաթղթավորման գործընթացը, հին սերնդի ՀԴՄ-երը և այլն։

Հակոբ Ավագյանը կարևորել է ընկերությունների կողմից ներկայացված խնդիրների լուծման անհրաժեշտությունը և խնդիրներն առավել հստակ պատկերացնելու համար առաջարկել իրականացնել դիտանցում։ Արդյունքները կուսումնասիրվեն և կամփոփվեն, այնուհետև կիրականացվեն աշխատանքներ խնդիրների առավել արդյունավետ լուծման ուղղությամբ։

Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու դիտանցմանը։