Էրդողանը ցանկանում է ինձ բացառել քաղաքականությունից․ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ

Լուրեր

10.08.2026 | 11:19
Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու քվեարկությունը սկսվեց. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP) Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին մեղադրանք է առաջադրվել, որը երկուսից չորս տարվա ազատազրկում է ենթադրում դատարանի կողմից նշանակված փորձագետի վերաբերյալ նրա խոսքերի համար, գրում է Bianet-ը։

Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Իմամօղլուն հունվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ բացահայտել է փորձագետի ինքնությունը։ Նա մեղադրվում է «դատական ​​պաշտոնյաների վրա ազդելու փորձի համար՝ թիրախավորելով որոշակի հետաքննության մեջ ներգրավված փորձագետին»։ Իմամօղլուի հայտարարությունը հանգեցրել է հետաքննության, որի ընթացքում փորձելու են պարզել՝ արդյո>ք նրա խոսքերը դատական ​​գործընթացներին միջամտելու փորձ էին: Ընթացքի շրջանակում նա հրավիրվել էր նաև ցուցմունք տալու։

Խոսելով մեղադրանքի մասին՝ Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն ցանկանում է բացառել քաղաքականությունից, նշում է Duvar-ը։

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որը խորապես մտահոգիչ է մեր ազգի համար և սև բիծ է մեր դատական ​​համակարգի վրա: Մեր երկիրն առաջին անգամ է նման անխոհեմ շրջանի միջով անցնում։ Հաշվի առնելով մեղադրական եզրակացությունը՝ սա արդեն հինգերորդ քաղաքական արգելքի շրջանն է։ Ես հայտնվում եմ մի մարդու կարգավիճակում, ում դատում են և դատապարտում ավելի քան 25 տարի ազատազրկման։ Հայտնի է այն անձի անունը, որը փորձում է ինձ հեռացնել քաղաքականությունից։ Դա պարոն նախագահն է»,- ասել է Իմամօղլուն։

Ավելի ուշ Իմամօղլուն X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Այն գործերը, որոնք ինձ համար պահանջում են 25 տարվա ազատազրկում, ստորագրված են նախագահի, ոչ թե որևէ այլ մեկի կողմից։ Ոչ մեկին չես կարող խաբել։ Ես նրան տղամարդավարի հրավիրում եմ քվեատուփի մոտ։ Այս ազգը սիրում է քաջերին ու խիզախներին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի