Մտածեցի`վարչապետին միայնակ թողնել իր ընտրողի հետ, որ բացատրի` ինչո՞ւ է գործադիրը մտնում նրանց գրպանը․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

Շուրջ 3 տարի ընդմիջումից հետո Ռոբերտ Քոչարյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել։ Նախքան լրագրողների հետ հարցուպատասխանը Ռոբերտ Քոչարյանը բացատրեց, թե ինչու այսքան ժամանակ մամուլի ասուլիսով հանդես չի եկել։

«Բավական հաճախ կարծիք էր հնչում, որ իմ գոյությունը, իմ մամուլի ասուլիսները, , ինչ- որ տեղ խանգարում են կայանալ ուրիշ մարդկանց քաղաքական դաշտում։ Ես համաձայն չէի այդ խոսույթի հետ, բայց որոշեցի այդ հնարավորություն տալ, որպեսզի կայանան, դրսևորվել և այդ հնարավորությունը տվեցի։ Ես չէի խոսում, բայց նույնիսկ իմ ստվերի մասին էին խոսում»,- ասաց Քոչարյանը։ Ըստ Քոչարյանի՝ մտածել է վարչապետին միայնակ թողնել իր ընտրողների հետ, որ «բացատրի` ինչո՞ւ է կառավարությունը մտնում նրանց գրպանը»։

«Մտածեցի՝ միգուցե ճիշտ է, որ վարչապետին մենակ թողնեմ իր ընտրազանգվածի հետ։ Մտածեցի, միգուցե, օգտակար կլինի, որ ինքը բացատրի 600 հազար «վարչապետներին», թե ինչո՞ւ է իրենց կյանքը վատանում, ինչու է կառավարությունն անխնա մտնում իրենց գրպանները, ինչո՞ւ են իրենք դարձել տուգանքի մատերիալ, ինչո՞ւ է կառավարությունը խրվել կոռուպցիայի մեջ, ինչո՞ւ է աղքատությունը իրենց գլուխներում, իսկ ՔՊ-ականների հարստությունը՝ իրենց սեյֆերում»,- ասաց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։