ԲՏԱ նախարարը Աբու Դաբիում ներկայացրել է ՀՀ-ի քաղաքականությունը՝ ուղղված ապատեղեկատվության դեմ պայքարին

Լուրեր

09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 16-ին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության գործերով պետնախարար Մումահամադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ Մազրուիի հրավերով, Աբու Դաբիում մասնակցել է «IDEX 2025» միջազգային պաշտպանության համաժողովի շրջանակում անցկացվող «Պաշտպանություն վերաիմաստավորում. նորարարություն, ինտեգրում և դիմակայունություն» խորագրով Միջազգային պաշտպանական համաժողովին (IDC). հայտնում են նախարարությունից։

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել որպես բանախոս «Ապատեղեկատվություն և ազդեցության գործառնություններ» խորագրով պանելային քննարկման շրջանակում։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի քաղաքականությունը ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ՝ ընդգծելով, որ ապատեղեկատվությունը նոր խնդիր չէ, սակայն ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման և տեղեկատվության տարածման նոր հնարավորությունների հետ առաջանում են նոր մարտահրավերներ, որոնք խիստ արդիական են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար։

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ՀՀ քաղաքականությունը ապատեղեկատվության, deepfake-երի կիրառման դեմ պայքարի ուղղությամբ՝ կարևորելով պետություն-մասնավոր հատված-հասարակություն կապը, կիբեռանվտանգության, մեդիագրագիտության, փաստերի ստուգման և տեղեկատվական անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության շուրջ պատկերացումները։ Նախարարը խոսել է նաև ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից, ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներից, ինչպես նաև այս համատեքստում նախատեսվող օրենսդրական փոփոխություններից, կիբեռանվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումներից, պետական և մասնավոր հատվածների համագործակցության հեռանկարներից, տեղեկատվական համակարգերի ճշգրտության ու հուսալիության բարձրացմանն ուղղված ծրագրերից:

Նախարարի ելույթում շեշտվել է, որ ներկայիս հիպերհաղորդակցված աշխարհում տեղեկատվությունը դարձել է հզոր զենք, որը կարող է ձևավորել ընկալումները, ազդել վարքագծի վրա և նույնիսկ փոխել համաշխարհային իրադարձությունների ընթացքը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել այն մեխանիզմներին, որոնց միջոցով պետական և ոչ պետական դերակատարները կարող են ձևափոխել պատմություններն ու տարածել ապատեղեկատվություն՝ ազդելով հասարակական կարծիքի և քաղաքական որոշումների վրա։

Պանելային քննարկմանը նախարարը խոսել է նաև արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, տվյալների վերլուծության, բլոքչեյն տեխնոլոգիաների, փաստերի ստուգման մեթոդների և միջազգային համագործակցության կարևորության մասին։ Նշվել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ֆրանսիական Mistral AI ընկերության միջև Փարիզում ստորագրված փոխըմբռնման հուշագրի մասին, որը Հայաստանում արհեստական բանականությամբ պայմանավորված նորարարությունները խթանելուն է ուղղված։

IDC-ին կհաջորդի «IDEX 2025» միջազգային պաշտպանության համաժողովը և ցուցահանդեսը, որը համարվում է Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի ռազմավարական կարևորագույն միջոցառումներից մեկը։ «IDEX»-ը միակ միջազգային պաշտպանական ցուցահանդեսն է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որտեղ ներկայացվում են ցամաքային, ծովային և հակաօդային պաշտպանության ոլորտների վերջին տեխնոլոգիաները։