ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Գերմանիայում առանձնազրույցներ է ունեցել բարձրաստիճան զինվորականների հետ
Քաղաքականություն
14.02.2025 | 22:48
Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է բարձրաստիճան զինվորական ղեկավարների ընդունելությանը։
Ընդունելության ընթացքում Էդվարդ Ասրյանն առանձնազրույցներ է ունեցել Գերմանիայի դաշնային զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Կարստեն Բրաուերի, Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի հրամանատար-ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Քավոլիի, ՆԱՏՕ-ի քոլեջի պետ, գեներալ-լեյտենանտ Արթուր Նիլսենի (Դանիայի ԶՈՒ) և այլ բարձրաստիճան զինվորականների հետ։