Վարչապետ Փաշինյանը Մյունխենում մասնակցել է կլոր սեղան-քննարկմանը

Լուրեր

25.05.2026 | 23:41
Գյումրիի արտահերթ ընտրություններ ենք իրականացնելու. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 23:38
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում ՔՊ-ի հանրահավաքին 21:08-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է ներկայացրել
25.05.2026 | 23:29
Բողոքի ցույցերից հետո Էրդողանը վերաբացել է Ստամբուլի հայտնի համալսարանը
25.05.2026 | 23:20
Հռոմի պապն արհեստական ​​բանականության զարգացումը համեմատել է Բաբելոնի աշտարակի կառուցման հետ
25.05.2026 | 23:13
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.05.2026 | 22:52
Թրամփը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է անում միանալ Աբրահամի համաձայնագրերին, եթե Իրանի հետ համաձայնագիր կնքվի
25.05.2026 | 22:44
Նալբանդյան-Նոր Արտագերս ավտոճանապարհին մեքենա է այրվել
25.05.2026 | 22:30
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում վիլլայի անվանական սեփականատեր է, որտեղ ապրել է Ալինա Կաբաևան. այն գնվել է «Գազպրոմբանկի» միջոցներով. The Insider
25.05.2026 | 22:28
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել
25.05.2026 | 22:15
ՊԵԿ-ը արձագանքել է կաշառքի կասկածանքով ձերբակալված աշխատակիցների դեպքին
25.05.2026 | 22:01
Կրեմլի հաշվարկն այն է, որ տնտեսական շանտաժով ազդեն ընտրողի քվեի վրա․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:42
Օսիպյանը քաղբանտարկյա՞լ․ արցախցի գործիչը հացադուլի մեջ է, քաղհասարակությունը պահանջում է ազատել նրան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:37
ՔՊ-ն քարոզարշավը հրավառությամբ սկսեց, գունավոր ծխի դատարկ պարկուճները թափվեցին հրապարակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:24
Ադրբեջանցի ոստիկան է սպանվել Իրանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով
25.05.2026 | 21:10
Ծառուկյանի տունը՝ ծերերի՞ն․ Փաշինյանի նախընտրական խոստմանը ԲՀԿ ղեկավարն արձագանքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցել է Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) և Observer Research Foundation-ի համատեղ կազմակերպած «Մինիլատերալիզմը և անցումը գլոբալ դաշինքներից թիրախային գործընկերությունների» խորագրով նախաճաշ-կլոր սեղանին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Միջոցառման ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում անվտանգային միջավայրի փոփոխությունները, մեծ ֆորմալ դաշինքների արդյունավետության և փոքր ձևաչափերով համագործակցության դերը։ Այն շարունակվել է փակ ձևաչափով:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի հետևողական քաղաքականությունը՝ ուղղված բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության ամրապնդմանը։ Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի անվտանգության ապահովման և կայուն զարգացման համար հատուկ նշանակություն ունի ճկուն, բայց միաժամանակ կանխատեսելի և հուսալի գործընկերությունների կառուցումը։

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միտված է երկրի անվտանգության ու տնտեսական զարգացման ամրապնդմանը՝ միջազգային գործընկերների հետ կառուցողական համագործակցության միջոցով։ ՀՀ վարչապետը նաև անդրադարձել է ՀՀ Կառավարության առանցքային առաջնահերթություններին՝ տարածաշրջանային խաղաղության հաստատմանը միտված քայլերին և «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։