Ռուսաստանը սկսել է խումբ ստեղծել՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցելու համար. Կրեմլ

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

Ռուսաստանը սկսել է խումբ ստեղծել՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցելու համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Առայժմ կառաջարկեինք մեզանից առաջ չընկնել։ Կա քաղաքական կամք երկխոսություն վարելու՝ կարգավորման որոնման համար, որն ընդգծվել է երկու կողմերի երեկվա զրույցի ժամանակ։ Համաձայնություն կա, որ այս կարգավորումը հնարավոր է խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը սկսել է բանակցային խումբ պատրաստել՝ երկու երկրների ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար, իսկ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը պայմանավորվել են կապ պահպանել։

Բանակցային գործընթացին Եվրոպայի մասնակցության մասին հարցին Պեսկովը պատասխանել է, որ այս պահին գաղափար չկա երկխոսության հնարավոր ձևաչափի մասին։ Ըստ նրա՝ Կրեմլը հաշվի կառնի 2015 թվականի մինսկյան համաձայնագրերի «պերճախոս» փորձը։

Փետրվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի, այնուհետև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են, որ երկու երկրների թիմերն «անհապաղ բանակցություններ կսկսեն»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի