Եթե ՀՀ-ն ադրբեջանական բեռները ստուգելու հնարավորություն չունենա, դա կհամարվի միջանցք․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Եթե ՀՀ-ն ադրբեջանական բեռները ստուգելու հնարավորություն չունենա, դա կհամարվի միջանցք»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման տեսակետ հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Տպավորություն կա, որ շատ ժամանակ նույն այդ միջանցքային տրամաբանության հետ կապված ձևակերպումներ են լինում, որոնք, ըստ էության, արտահայտում են միջանցքային տրամաբանությունը, բայց իշխանությունը դա ներկայացնում է տարաբնույթ անվանումներով։

Չեմ բացառում՝ նույնը կարող է լինել այս գործընթացի «հանգուցալուծման» պարագայում, երբ Ադրբեջանն իր տերմինաբանությունը կօգտագործի, Հայաստանը՝ իր, միջազգային հանրությունը՝ իր, բայց իրականության մեջ թեմայի միջանցքային կամ ոչ միջանցքային լինելը կապված է լինելու կնքված այն փաստաթղթերից, որի մեջ պետք է հստակ արտացոլվեն հստակ գործընթացները, որոնք կամ կնշանակեն միջանցքային տրամաբանություն, կամ ոչ»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։