Պուտինը պետք է հասկանա, որ այլևս չի կարողանա գրավել Ուկրաինայի ոչ մի կտոր․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Լուրեր

30.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 10:52
Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել 
30.04.2026 | 10:49
Ռոնալդուն խփել է կարիերայի 970-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:46
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Հաղթանակի օրը Ուկրաինայում հրադադարի հաստատումը
30.04.2026 | 10:39
Նավթի գներն աճել են
30.04.2026 | 10:25
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել․ ՊԵԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:10
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 30-ի դրությամբ
30.04.2026 | 09:56
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված Վրույր Այվազյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար մարդկանց վճարելու օժանդակության համար
30.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.04.2026 | 09:30
Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում
30.04.2026 | 09:17
ՀՀ-ն Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել
30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
Բոլորը

Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, այսօր Ուկրաինայի դաշնակից երկրների պաշտպանության նախարարների հանդիպում է անցկացվում։ Դրանից առաջ լրագրողների հետ զրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ երեկ «շատ բան» է տեղի ունեցել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մեկնաբանելով Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի երեկվա հայտարարությունները, թե անիրատեսական է ամբողջությամբ վերադարձնել Ուկրաինայի կողմից կորցրած հողերը, Ռյուտեն նախընտրել է կենտրոնանալ «տևական խաղաղության» անհրաժեշտության մասին նրա ասածների վրա։

«Պուտինը պիտի հասկանա, որ սա վերջն է։ Որ նա այլևս չի կարողանա գրավել Ուկրաինայի ոչ մի  կտոր»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նա ասել է, որ  ՆԱՏՕ-ն ցանկանում է Ուկրաինային դնել  ձեռնտու իրավիճակում։ Ռյուտեն, սակայն, չի հստակեցրել, թե ինչպիսին կարող է լինել այդ դիրքորոշումը՝ հաշվի առնելով Հեգսեթի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։

Ռյուտեն, միաժամանակ, չի համաձայնել լրագրողներից մեկի դիտարկմանը, թե տեղի ունեցողն Ուկրաինային «դավաճանության» սկիզբ է՝ շեշտելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ զրուցել է ոչ միայն Պուտինի, այլև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

BBC-ի այն հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ պաշտպանության նախարարի հռետորաբանությունը կարող էր վնասել դաշինքին, նա պատասխանել է․ «Հեգսեթի ելույթը և Վաշինգտոնից ստացված լուրերն ակնհայտորեն կարևոր հայտարարություններ էին: Դա այն մասին է, ինչպես պետք է աշխատի դաշինքը։ Մենք ժողովրդավարական երկրների դաշինք ենք, մեզ մոտ պետք է բանավեճեր լինեն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի