Չինաստանն առաջարկում է Պուտին-Թրամփ հանդիպում կազմակերպել. WSJ

Լուրեր

10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինացի պաշտոնյաները ԱՄՆ-ին առաջարկ են ուղարկել ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպում անցկացնելու մասին, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Պեկինի և Վաշինգտոնի աղբյուրներին։

Միաժամանակ, ըստ պարբերականի, հանդիպմանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությունը չի սպասվում։

Չինաստանը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել հնարավոր հրադադարից հետո խաղաղապահ ջանքերին։

Սպիտակ տան աղբյուրը WSJ-ին հայտնել է, որ Չինաստանի առաջարկը թերահավատությամբ է ընդունվել ԱՄՆ-ում ու Եվրոպայում։ Զրուցակիցն ընդգծել է, որ Պեկինի առաջարկած հանդիպումը «բացարձակ անիրատեսական է»։ Չինական առաջարկը, ըստ հրապարակման, արտացոլում է նախագահ Սի Ցզինպինի ցանկությունը՝ բանակցություններ վարել Թրամփի հետ՝ կանխելու ամերիկյան մաքսատուրքերը։

Միևնույն ժամանակ, Չինաստանի ղեկավարը չի ցանկանում, որ հակամարտության կարգավորման հարցում որևէ օգնություն սպառնալիք դառնա Մոսկվայի և Պեկինի սերտ հարաբերությունների համար, նշում են Չինաստանի դիրքորոշմանը ծանոթ աղբյուրները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի