Եթե Ձեր հայրիկն ինձ հետ բանավիճելու բան չունի, ես Ձեզ հետ ընդհանրապես չունեմ․ Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 17:12
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների են փոխանակել՝ 185-ը 185-ի դիմաց
05.06.2026 | 17:09
Հայկ Մամիջանյանը ԱՊՀ ՄԽՎ դիտորդներին ներկայացրել է իր մտահոգությունները նախընտրական իրավիճակի վերաբերյալ
05.06.2026 | 17:03
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրախորհրդի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
05.06.2026 | 16:50
«Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցը Վարչական դատարանը պետք է քննի, որի 23 դատավորից 4-ի անունը շոշափվում է քրեական վարույթով
05.06.2026 | 16:31
«Ուժեղ Հայաստան»-ը կզրկվի՞ գրանցումից․ Սարգսյանի կուսակցությունը ԿԸՀ դիմում է ներկայացնում․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 16:29
«Դաժե մի ոտ չեմ դնի առանց ռուսը ասելու»․ ՔԿ-ն Վարդան Ղուկասյանին վերագրվող գաղտնալսում է հրապարակել
05.06.2026 | 16:24
Nike-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի տեսահոլովակը՝ աստղերի մասնակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 16:15
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Պատժամիջո՞ց, շանտա՞ժ, թե՞ ապահարզան․ ինչ է ուզում Մոսկվան Հայաստանից
05.06.2026 | 16:10
«Արմատ մեդիա»-ի աշխատանքը դադարեցվել է․ իրավապահներն առգրավել են խմբագրության համակարգիչները
05.06.2026 | 16:09
Ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
05.06.2026 | 16:00
«300,000 ադրբեջանցիների վերադարձի» թեզը Բաքվից ու Մոսկվայից է ձևավորվում. Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:54
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 ադրբեջանցի նավաստիներ են զոհվել, ևս 3 վիրավոր կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:40
Ինքնասպանություն չէր․ Արծրուն Մարգարյանի սպանությունը բացահայտվել է 27 տարի անց․ ՔԿ
05.06.2026 | 15:37
CIES-ը գնահատել է Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը
05.06.2026 | 15:25
Դիմում ենք ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կասեցնելու հարցով․ կպահանջենք դիմել դատարան․ Անահիտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Դեռ պետք է պարզել՝ խոսակցություններից որոնք են ճղճիմ, որոնք՝ ոչ»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին, թե պատրա՞ստ է Ալեն Սիմոնյանի ասածների համար ներողություն խնդրել։ Վարչապետը կարծիք հայտնեց, որ պատգամավորի տված հարցում շատ փաստական սխալներ կան։

«Հիմա այդ փաստական սխալներին որ անդրադառնամ, կարող է պարզվի՝ ներողություն խնդրելու անհրաժեշտություն Դուք ունեք։ Բայց ես նման բան Ձեզնից չեմ ակնկալում, որովհետև անիմաստ է նման բան Ձեզնից ակնկալելը»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ նախկին 3 նախագահի հետ բանավեճի իր առաջարկին Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոնի Քոչարյանն էր պատասխանել՝ ասելով, որ բանավիճելու բան չունեն։

«Վերջը, բանավիճելու բան ունե՞ք, թե՞ չունեք։ Եթե Ձեր հայրիկն ինձ հետ բանավիճելու բան չունի, ես Ձեզ հետ բանավիճելու բան ընդհանրապես չունեմ։ Մի հատ հայրիկին այսօր երեկոյան հարցրեք՝ ամեն դեպքում կա՞ բանավիճելու բան, թե՞ չկա։ Թող հայրիկն էլ զանգի իր գործընկերներին, որ 2021թ. ընտրություններից առաջ միավորվել էին, որ միասնական ճակատով հանդես գան»,- հայտարարեց Փաշինյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։