Վատնված ջուրը 5 անգամ կլցներ ՀՀ ամենամեծ ջրամբարը․ Արարատյան դաշտում տիրազուրկ 58 հոր կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
Բոլորը

Փետրվարն է, Արարատյան դաշտում ոռոգման սեզոնը դեռ չի սկսվել, բայց այս խորքային հորից մեծ քանակությամբ ջուր է հոսում։ Տեղի բնակիչներից գրեթե ոչ ոք չգիտի՝ Մասիս խոշորացված համայնքի Հայանիստ, Հովտաշատ և Դարբնիկ համայնքների դաշտամիջյան հատվածում գտնվող այս հորը ե՞րբ է հորատվել։ Որքան հիշում են՝ ջուրը հոսում ու կորչում է 30 տարուց ավելի, իսկ մոտակայքում մշակվող հողեր չկան։

«Հայաստանի ձկնաբույծների միություն» հասարակական կազմակերպության տնօրեն Գոռ Գրիգորյանն արդեն մի քանի տարի է՝ սեփական նախաձեռնությամբ հաշվառում է Արարատյան դաշտում գտնվող տիրազուրկ հորերը և դրանց լուծարման կամ կոնսերվացման հարցով բազմաթիվ գրություններ ուղղարկում Շրջակա միջավայրի նախարարություն։

«Այս աղբյուրի հարցը լուծելու համար օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու կամ կառավարության նախագծեր շրջանառելու անհրաժեշտություն չկա, սա շատ հեշտ ձևով կարելի է լուծել»,- նկատում է Գրիգորյանը։

Այս շատրվանող հորից շուրջ 2 կիլոմետր հեռավարության վրա մեկ այլ խորքային հոր կա։ Factor TV-ի նկարահանող խմբին Արարատի և Արմավիրի մարզերում նմանատիպ մի քանի խորքային հոր հանդիպեց։ Ջուրն այստեղ ևս հոսում է, բայց չի օգտագործվում։

Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են՝ 2023 թվականին ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը Արարատի և Արմավիրի մարզերում առանձնացրել է կոնսերվացման և լուծարման ենթակա 58 խորքային հոր։ Դրանց կոնսերվացման դեպքում կխնայվի վայրկյանում շուրջ 3000 լիտր ստորերկրյա ջուր։ Նախարարությունը մրցույթներ է հայտարարել և ակնկալում է, որ աշխատանքները կիրականացվեն  այս տարի։

Ջրային օրենսգրքի համահեղինակ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ մասնագետ Աշոտ Մարկոսյանն ասում է՝ դեռևս 22 տարի առաջ են օրենքում գրել, թե ինչ ճակատագիր պետք է ունենան տիրազուրկ հորերը, ինչպես պետք է դրանք լուծարվեն կամ կոնսերվացվեն։ Նրա համար զարմանալի է, որ մինչև հիմա նման հորեր կան, և ջուրն անկառավարելի հոսում է։

Որպեսզի ՀՀ-ում խորքային հորերի հարցը վերջնականապես լուծվի և ջուրն էլ արդյունավետ օգագործվի Աշոտ Մարկոսյանն առաջարկում է պետություն- մասնավոր հատվածի համագործություն։

«Հայաստանի ձկնաբույծների միության ղեկավարն էլ ասում է, որ ըստ Շրջակա միջավայրի նախարարությունից իրեն փոխանցված տվյալների՝ 2023 թվականին Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները կազմել են 1,1 մլրդ խորանարդ մետր։

Մինչ նախարարությունը կլուծարի տիրազուրկ խորքային հորերը, դրանցից ջուրը շարունակում է հոսել աննպատակ ու անվերադարձ։

Factor TV-ն, համադրելով նախարարության և հորերի հարակից բնակավայրերի բնակիչների փոխանցած տվյալները, փորձել է մոտավոր հաշվարկել, թե որքան ջուր է կորչում ամեն տարի։ Եթե նախարարությունը 58 հորերի լուծարման դեպքում վայրկյանում 3000 լիտր խնայողության մասին է խոսում, նշանակում է՝ ամեն տարի տիրազուրկ հորերից շուրջ 100 մլրդ լիտր ջուր կամ 100 մլն խորանարդ մետր ջուր է հոսում։ 30 տարում այդ թիվը կկազմի շուրջ 3 մլրդ խորանարդ մետր։ Այդքան ջուրը բավական կլիներ ՀՀ ամենամեծ՝ Ախուրյանի ջրամբարը 5 անգամ ամբողջությամբ լցնելու համար։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Մանյա Պողոսյան