Ադրբեջանում քաղբանտարկյալների նոր հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 357-ի

Լուրեր

07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
Բոլորը

«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը» հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, որում 357 անուն կա։ Նախորդ տարվա դեկտեմբերին ներկայացված նախորդ ցուցակի համեմատ՝ քաղբանտարկյալների թիվն ավելացել է 26-ով, որը նոր հակառեկորդ է։

Ցուցակում ընդգրկվել են լրագրողներ Ֆարիդ Իսմայիլովը, Շամշադ Աղաևը, Շահնազ Բեյլարքըզին, Իմիշլիում անկարգությունների ժամանակ ձերբակալված 13 անձինք և այլք։

Ցուցակում ընդգրկվածները դասակարգված են 12 խմբի՝ «լրագրողներ և բլոգերներ» որոնցում առկա է  27 հոգի; «իրավապաշտպաններ» խմբում՝ 4 հոգի, «ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության անդամներ»՝ 32 հոգի, «ազգային փոքրամասնությունների ակտիվիստներ»՝ 4 հոգի; «հակապատերազմական ակտիվիստներ»՝ 2 հոգի, «Սոյուդլու գյուղի գործով»՝ 2 հոգի, «Գերմանիայից արտաքսված քաղաքական էմիգրանտներ»՝ 5 հոգի, «Իմիշլիի գործով ձերբակալվածներ»՝ 13 անձ, «հավատացյալներ»՝ 235 հոգի, «Տերտերի գործով դատապարտվածներ»՝ 8 մարդ, «Գյանջայի գործով դատապարտվածներ»՝ 13 հոգի, «ցմահ ազատազրկման դատապարտվածներ»՝ 12 մարդ։

Ցուցակը կազմել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը։

Ադրբեջանի Մեջլիսի Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Զահիդ Օրուջը, մեկնաբանելով այս ցուցակը, ադրբեջանական Turan-ին ասել է, որ նշված անձինք, իբր, քրեական պատասխանատվության են ենթարկվել օրենքով սահմանված կարգով։

«Շատ դեպքերում սրանք այն ուժերն են, որոնք մասնակցել են Ադրբեջանի օրենսդրությամբ գրանցման ենթակա միջազգային նախագծերին և պետք է գործեին օրինական։ Դրանից դուրս գործունեությունն արդեն մաքսանենգության, հարկերից խուսափելու դեպքեր են։ Այդպատճառով է, որ ցուցակի համահեղինակ Լեյլա Յունուսն ինքն իրեն նախկինում զգում էր որպես դրամաշնորհ տրամադրող կառույցների թիվ մեկ շահառու»,- ասել է պատգամավորը։

Օրուջը նաև հայտնել է համաներման հարցերով հանձնաժողովի նիստերի մեկնարկի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի