Կրեմլը մեկնաբանել է ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունումը

Լուրեր

17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
17.07.2026 | 23:21
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
17.07.2026 | 23:07
Ավարտվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը
17.07.2026 | 22:56
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
17.07.2026 | 22:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
17.07.2026 | 22:33
Հիմնանորոգվել է Սևան- Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ գյուղ մտնող ճանապարհը
17.07.2026 | 22:24
COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացվել են դիվանագիտական առաքելություններին
17.07.2026 | 22:22
Մեկ հարթակ, տասնյակ ընկերություններ․ eLogi Fest 26-ը բացում է լոգիստիկ նոր հնարավորություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 22:13
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
17.07.2026 | 22:00
Ո՞վ է իրականում Կոնստանտին Սոկոլովը, որ ղեկավարելու է TRIPP+ զարգացման հիմնադրամը
17.07.2026 | 21:50
Ադրբեջանը վերսկսում է ուղիղ չվերթները դեպի ՌԴ, որոնք դադարեցվել էին AZAL-ի ինքնաթիռի կործանումից հետո
17.07.2026 | 21:39
Առաջին անգամ հայկական բոլոր ակումբները հաղթահարել են եվրագավաթների որակավորման առաջին փուլը
17.07.2026 | 21:26
«Ոդիսևս» նոր հեռուստասերիալի նկարահանումները Հայաստանում և Հունաստանում կմեկնարկեն 2027 թվականի սկզբին
17.07.2026 | 21:14
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
17.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Իսպանիա vs Արգենտինա․ Ֆուտբոլային մեծ բախում՝ Աշխարհի չեմպիոնի գավաթի համար․ ո՞ր թիմը կհաղթի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն ՀՀ ժողովուրդն առայժմ շարունակում է դիվիդենտներ ստանալ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցությունից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտեֆաքսը։

«Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց, իհարկե, հայերը, ինչպես նաև բոլորը պետք է հասկանան, թե որքանով է սա փոխադարձ ցանկություն, և ինչպես են իրենք՝ եվրոպացիները վերաբերվում դրան։ Առայժմ ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է դիվիդենտներ ստանալ ԵՏՄ-ին անդամակցությունից եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացներում, և այդ դիվիդենտներն առավել քան ակնհայտ են»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ խորհրդարանի կողմից ԵՄ-ին միանալու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումը։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, թե, «ըստ ամենայնի, Հայաստանում կան որոշակի քաղաքական ուժեր, որոնք կարծում են, որ կողմնորոշումը դեպի Եվրամիություն, հավանաբար, Եվրամիության շահագրգռվածության հստակ ըմբռնման բացակայության պայմաններում, այս կողմնորոշումը որոշակի լրացուցիչ դիվիդենտներ կապահովի երկրի և ժողովրդի շահերի համար»։

Պեսկովի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել նաև Եվրամիությանն անդամակցության գործընթացի բարդությանը։

«Մենք գիտենք բազմաթիվ երկրների փորձը, որոնք երկար հերթի մեջ են հայտնվել այս գործընթացում, որը չափվում է տասնամյակներով»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի