«Դադարեցնել էս ղառղառության սերիաները»․ Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար  Արթուր Հովհաննիսյանը կարծիքով՝  «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը առաջին հերթին ՀՀ ժողովրդավարության մասին է։

«Անգամ ամենամոտ անցյալում դժվար էր պատկերացնել, որ հնարավոր կլիներ նման  տեքստ քննարկել հայկական իրականության մեջ։ Սա քաղաքացիական նախաձեռնություն է և ԱԺ է եկել քաղաքացիների կողմից։ Այստեղ համեմատականներ են տարվում այլ քաղաքացիական նախագծերի հետ, որոնք ԱԺ-ում չեն քննարկվել։ Շատ վատ համեմատականներ են տարվում, ինչը շատ վիրավորական է»,- ասաց Հովհաննիսյանը՝ դիմելով ընդդիմությանը։ Նա ընդդիմադիր գործընկներին կոչ արեց դադարեցնել «ղառղառության սերիաները»։

Նրա խոսքով՝ այս նախագծով  ոչ մեկին ոչինչ չի պարտադրվում, սա ՀՀ քաղաքականության հարցն է. «Այս ճանապարհին, սակայն, բազմաթիվ անելիքներ ունենք, որոնց մասին պետք է շատ ուղիղ խոսենք մեր քաղաքացիների հետ։ Բավականին դժվար ճանապարհ է մեզ սպասվում՝ տնտեսական, տնտեսվարողների կյանքը բարդանալու ուղղությամբ, քանի որ մենք լուրջ աշխատանք պետք է իրականացնենք ապրանքների որակը բարձրացնելու ուղղությամբ, ինչը ենթադրում է վարքագծի փոփոխություն»։

Մանրամասները՝ տեսանյութում։