Շահրամանյա՛ն, պատմի՛ր, ինչպե՞ս ես ախրանիկներով ԼՂ-ից դուրս եկել, իսկ մնացածը չեն կարողացել. Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 12:35
«Հայաստան» խմբակցության փաստացի ղեկավարը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը․ Քոչարյան
05.08.2026 | 12:26
Ո՞վ է փոխարինելու Ինֆանտինոյին․ hայտնի են ՖԻՖԱ-ի նախագահի հիմնական թեկնածուները
05.08.2026 | 12:21
Սարյանի վրայի փոստի շենքի վաճառքի փողն ուղղել եք «Հայփոստ»-ին, որ չսնանկանա․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 12:15
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 12:10
Սուպերմարկետներից մեկի տնօրենի դին են գտել // Տասնյակ զոհեր Կիևի մարզի վրա հարձակման հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 11:59
ԱՄՆ-ը, Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման համաձայնագրին․ Axios
05.08.2026 | 11:50
Ինչո՞ւ եք 14 տարեկան երեխային տանջում, թողեք՝ մորը տեսնի․ Խաչատրյանը՝ Արեգնազ Մանուկյանի դստեր մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:43
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.08.2026 | 11:40
«Բունուս» սուպերմարկետի գլխավոր տնօրենի մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով վարույթ է նախաձեռնվել
05.08.2026 | 11:30
Ավարտվել է բուհական ընդունելությունը․ հայտնի է առաջին կուրսեցիների թիվը
05.08.2026 | 11:21
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների պաշտպանության համագործակցությանը վերաբերող հարցեր
05.08.2026 | 11:12
Հայաստանում խաղացած ֆուտբոլիստի տպավորիչ անցումն ու ասիստը «Բավարիայի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նախ՝ Շահրամանյանը թող պատմի՝ ինչպե՞ս է ինքն ախրանիկներով կարողացել Ղարաբաղից դուրս գալ, իսկ մնացած գործընկները չեն կարողացել։ Եթե ինձ հարց ունի ԱԺ-ում նամակների բաժին կա կարող է դիմել։ Ես կքննարկեմ այդ նամակը, միգուցե և պատասխանեմ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանն՝ արձագանելով Սամվել Շահրամանյանին։

Ալեն Սիմոնյանը հստակեցրեց, որ ինքը Լեռնային Ղարաբաբաղի ժողովրդի մասին ընդհանրական ոչինչ չի ասել, այլ՝ կոնկրետ մարդկանց մասին։

«Ես ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, ովքեր ոչ թե վերադառնում էին Ղարաբաղ, այլ վերադառնում էին Հյուսիսային պողոտայի իրենց տները, ՀՀ-ում կառուցած իրենց «ասաբնյակները», իրենց բիզնեսը կառուցում էին ոչ թե Ղարաբաղում, որովհետև այնտեղ իրենց ապագան և Ղարաբաղի ապագան չէին տեսնում, այլ կապում էին երկրից դուրս գալու հետ: Այն մարդիկ, որոնց մասին խոսել եմ, իրենք դա հասկացել են»,- նշեց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պահանջելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հրապարակային ներողություն խնդրել։

Երեկ ԱԺ-ի հայտարարությունների ժամին Ալեն Սիմոնյանն ասել էր․ «Ղարաբաղից մեզ զանգում, ասում էին`ստեղ էլ չենք մնալու, բացեք սահմանը, դուրս ենք գալու։ Ես գլուխ եմ խոնարհում բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր զոհվել են ու պաշտպանել իրենց հայրենիքը, բայց ես չեմ կարող չնկատել այն մարդկանց, ովքեր մեկ ստորագրությամբ պետությունը չեղյալ հայտարարեցին ու հրաժարվեցին դրա համար պայքարելուց։ Եղել են մարդիկ, այո՛, ովքեր կռվել են և հերոսներ են, բայց կային նաև մարդիկ, ովքեր թողել ու փախել են»։