Ոստիկանությունը տեսախցիկներով կհետևի. ինչ նոր լիազորություններ կստանա ՆԳՆ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 11:42
Բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը վերադարձրել է չեմպիոնական գոտին
15.12.2025 | 11:34
6 տարի էր նախատեսված, մենք 1,6 տարում ավարտում ենք․ Ավինյանը՝ Ազարյանի անվան դպրոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:22
Ծիծեռնակաբերդի խճուղու հիմնական փլուզված հատվածը վերականգնվել է․ քաղաքապետարանի պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:13
Սիդնեյում զինված հարձակումից հետո Ավստրալիայի վարչապետը մտադիր է խստացնել զենքի մասին օրենսդրությունը
15.12.2025 | 11:02
Պապիկյանն Աժ-ում է․ արտահերթ նիստ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 10:52
Կա հանրային պահանջ՝ տրանսպորտում վերահսկողությունը խստացնելու, 24 հաստիք կավելանա․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:45
«Ինտերը»՝ Իտալիայի Ա սերիայի առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:32
Փոփոխություններ ենք նախաձեռնում`օդի որակի ցուցանիշը բարելավելու համար․ բնապահպանության վարչության պետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:16
Ավտոբուսը յուղի արտահոսք է ունեցել, վարորդը գրավոր նկատողություն է ստացել․ Կիրակոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:00
Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը․ ԱԳ փոխնախարար
15.12.2025 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
Բոլորը

Ներքին գործերի նախարարությունը կրկին նոր լիազորություններ է ստանում․ գերատեսչությունն այսուհետ կարող է հասանելիություն ունենալ աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգերին, ինչպես նաև պետական կառույցներում տեղադրված տեսահսկման համակարգերին։ Եթե առաջին նախագիծը դեռևս հանրային քննարկման փուլում է, ապա տեսահսկման համակարգերին հասանելիություն ունենալու մասին նախագիծն այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվեց և, ըստ ամենայնի, վաղը քվեարկության կդրվի։

Անցած տարեվերջին իշխանությունը հանրային վայրերում տեսահսկում իրականացնելու մեկ այլ նախագիծ էր ներկայացրել, որը հետ կանչվեց քաղհասարակության և ոլորտի մասնագետների բուռն քննադատության ներքո։ Այդ նախագծով տեսախցիկների պարտադիր տեղադրման պահանջ էր ներկայացվում 50 քմ-ից ավելի տարածքով սննդի կետերի, դեղատների, խանութների, ռեստորանների, հյուրանոցների ու բիզնեսի այլ տեսակների կառույցների սեփականատերերին։ Մուտքին ու շինության մյուս կողմերին տեղադրված տեսախցիկների ազդանշանին 24/7 ռեժիմով պետք է հասանելիություն ունենար Ոստիկանությունը։ Հայկ Սարգսյանի խոսքով, որը, ի դեպ նախորդ նախագծի դեպքում էլ համահեղինակ էր, իր առաջարկած այս նախագծով առավել քիչ կառույցներ են հսկվում։

Կառավարությունը, սակայն, որոշ մտահոգություններ է ներկայացրել նախագծի մասով, որոնք, ըստ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանի, արդեն իսկ հաշվի են առնվել։ Դրանց անդրադարձ էր եղել դեռևս հանձնաժողովում քննարկման ժամանակ։

Դեռևս նախորդ նախագծի քննարկման ժամանակ քաղհասարակությունը և փորձագետները մի շարք խնդրահարույց հարցեր էին առաջ քաշում, սակայն հայտնի չէ, դրանց լուծումը նոր նախագծում տրվա՞ծ է, թե՞ ոչ։

Հատկանշական է, որ ինչպես Հայկ Սարգսյանը, այնպես էլ ՆԳ փոխնախարարը հանձնաժողովի նիստում շեշտում էին, որ Կառավարության կողմից ներկայացված նկատառումները հաշվի են առնվել, սակայն հանրությունը և փորձագետներն այս պահին հնարավորություն չունեն ծանոթանալու, թե ինչ վերջնական տեսք ունի նախագիծը։ 

Ընդդիմությունը ևս խնդրահարույց կետեր է տեսնում․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը շեշտում է՝ շատ հաճախ տեսագրությունները քաղաքական նպատակով են օգտագործվում։ 

Եվ մինչ պատգամավորներն ու փորձագետները փորձում են հասկանալ, թե ինչ նոր լիազորություններ է ստանալու Ոստիկանությունը, իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft միասնական կայքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նոր նախագիծ է շրջանառության մեջ դրվել․ աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին հասանելիութուն է տրվելու ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեին ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին, այլև Ներքին գործերի նախարարությանը։ Ներկայացված ամբողջ նախագծում որևէ բառով չի հիմնավորվում՝ ինչո՞ւ պետք է գերատեսչությունը նման հասանելիություն ունենա։

Ըստ ներկայացված նախագծի՝ 2026 թվականի հունվարի 1-ից հետո՝ 12-ամսյա ժամկետում, գործատուները թվային համակարգ պետք է մուտքագրեն իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների աշխատանքային պայմանագրերը, եթե դրանք չեն կնքվել թվային համակարգի միջոցով: Հիմնավորման մեջ նշվում է, որ թվային համակարգին հասանելիության շնորհիվ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանումը: 

Մինչ նախագծերի հեղինակները փորձում են հիմնավորել իրենց մոտեցումները, ոլորտի մասնագետներն առայժմ անպատասխան հարցեր են բարձրացնում՝ ինչո՞ւ է ՆԳՆ-ի լիազորությունների շրջանակն այդքան ընդլայնվում և արդյո՞ք այս փոփոխություններից հետո  անձնական տվյալների պաշտպանությունը չի հայտնվում հարվածի տակ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան