Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանն աճ չի գրանցել․ ԿԸՀ արժեքը մնացել է անփոփոխ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Հայաստանում Կոռուպցիայի նկատմամբ քաղաքացիների ընկալումը վերջին 2 տարում մնացել է անփոփոխ։ Թրանսփարենսի Ինթերնեշնլը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթիվը. 2024 թվականի արժեքը մնացել է նույնը, ինչպես նախորդող տարի՝ 47 միավոր։ Սանդղակը 0-ից 100-ի միջակայքում է, 0-ն նշանակում է լիակատար կոռումպացվածություն, իսկ 100-ը՝ լիովին մաքուր ու անկաշառ համակարգ: 2018 թվականից հետո Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթվի արժեքը երկու տարի շարունակ ավելացել է 7 միավորով: 2021 թվականին ինդեքսը հասել է 49 միավորի, իսկ 2022-ին այն նվազել է երեք միավորով՝ դառնալով 46։ 2023 և 2024 թվականներին ինդեքսը մնացել է նույնը՝ 47 միավոր։ 

ԿԸՀ դասակարգման աղյուսակում, որում 180 երկիր է ներառված, Հայաստանը Խորվաթիայի հետ կիսում է 63-64-րդ տեղերը, 2023-ին Հայաստանը գրավում էր 62-րդ տեղը: Հայաստանի հարևան երկրներից ավելի բարձր դիրքում է Վրաստանը՝ կիսելով 53-55-րդ տեղերը։ ՀՀ-ի մյուս հարևանները և ԵՏՄ անդամ երկրները՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան, ավելի ցածր հորիզոնականներում են։ Թուրքիան 34 միավորով կիսում է 107-113-րդ տեղերը, Իրանը 23-ով՝ 151-153-րդ տեղերը, իսկ Ադրբեջանը և Ռուսաստանը 22 միավորով կիսում են 154-157-րդ տեղերը։ ԵՏՄ երկրներից Ղազախստանը 40 միավորով զբաղեցնում է 88-91-րդ տեղերը, Բելառուսը 33 միավորով՝ 114-120-րդ տեղերը, Ղրղզստանը 25 միավորով՝ 146-148-րդ տեղերը։ 

Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների համեմատ՝ Հայաստանը նույնիսկ միջին հորիզոնականներում չէ։ ԹԻՀԿ-ն արձանագրում է՝ կոռուպցիայի համաշխարհային մակարդակը շարունակում է մնալ անհանգստացնող բարձր, իսկ այն նվազեցնելու ջանքերը՝ գնալով թուլացող։ Համաթվի համաշխարհային միջին ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ 43 միավոր։

ԿԸՀ 2024-ի զեկույցը ցույց է տալիս, որ կլիմայական հարցերում ակտիվ ներգրավված երկրները, այդ թվում՝ կլիմայի փոփոխությունից խոցելի երկրները և միջազգային գագաթնաժողովներ հյուրընկալող երկրները, սովորաբար ունեն ցածր կամ նվազող ԿԸՀ ցուցանիշներ։ 

Զեկույցը նաև բացահայտել է, թե ինչպես են կլիմայական դիվանագիտության հիմնական խաղացողները պայքարում կոռուպցիայի դեմ, որը խոչընդոտում է միջազգային համագործակցության արդյունավետությանը, այդ թվում՝ COP բանակցություններին։ Կազմակերպությունը, մասնավորապես, նշում է 22 միավոր ստացած Ադրբեջանին, որն ընդունել է COP29-ը, իսկ գագաթնաժողովին մուտքի թույլտվություն է ստացել առնվազն 1,773 նավթագազային լոբբիստ։

Զեկույցի համաձայն՝ մոտ 6,8 միլիարդ մարդ, այսինքն՝ աշխարհի բնակչության 85 տոկոսը, ապրում է այն երկրներում, որոնց ԿԸՀ ցուցանիշը 50-ից ցածր է:

Արդեն յոթերորդ տարին անընդմեջ Դանիան է գլխավորում ցուցակը՝ 90 միավորով, որին հաջորդում են Ֆինլանդիան՝ 88 և Սինգապուրը՝ 84 միավորներով:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անի Թամրազյան