Ելիսեյան պալատը՝ Մակրոն-Փաշինյան հանդիպման մասին

Լուրեր

09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
Բոլորը

Ելիսեյան պալատը նախօրեին Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։

Նշվում է, որ Էմանուել Մակրոնը նախ շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին Արհեստական ​բանականության գործողությունների գագաթնաժողովին մասնակցելու համար, որը ցույց է տալիս Հայաստանի և Եվրամիության տեսակետների սերտաճումը նորարարության ու նոր տեխնոլոգիաների հետ կապված։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության նախագծերի զարգացումը, մասնավորապես, էներգետիկայի, պաշտպանության և տրանսպորտի ոլորտներում։

«Այնուհետև երկու երկրների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։ Պետության ղեկավարը վերահաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև միջազգային իրավունքին համապատասխան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նա նաև վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև հայ ժողովրդի՝ խաղաղության, անվտանգության և ժողովրդավարության ձգտումներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը նաև քննարկել են կենսաբազմազանության վերաբերյալ COP17 համաժողովի նախապատրաստումը, որը Հայաստանը կընդունի 2026 թվականին։ Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ Փարիզը լիովին պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին COP-ի նախապատրաստման ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի