Էրդողանի երեք հիմնական մրցակիցները քննարկել են երկրի նախագահի թեկնածուի ընտրության հարցը

Լուրեր

08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, որոնք համարվում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցներն առաջիկա նախագահական ընտրություններում, հանդիպել են մայրաքաղաք Անկարայում կուսակցության ժողովից առաջ՝ քննարկելու նախագահի թեկնածու ընտրելու համար կուսակցության փրայմերիզը, գրում է Duvar-ը։

Կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ փրայմերիզ կանցկացնի՝ նախագահի իր թեկնածուին առաջադրելու համար։ Ակնկալվում է, որ նախագահական և համընդհանուր ընտրությունները տեղի կունենան 2028 թվականին, եթե արտահերթ ընտրություններ չնշանակվեն։

Ավելի վաղ Յավաշն ասել էր, որ կարծում է՝ «դեռ վաղ է» նախագահի թեկնածու առաջադրելը:

Հանդիպումից հետո Օզելը կիսվել է լուսանկարով և նշել. «Մենք միասին ենք։ Մենք միասին ենք լինելու։ Միասին հաղթելու ենք։ Թուրքիան կհաղթի»։

Այնուամենայնիվ, Յավաշը, ըստ թուրքական լրատվամիջոցների տեղեկությունների, որոշել է չմասնակցել կուսակցության նախնական ընտրություններին: Նա ընդգծել է, որ նախնական ընտրությունները չպետք է լինեն միակ չափանիշը, և որ սեղանին պետք է լինեն նաև այլընտրանքային տարբերակներ։

«Նրանք բոլորը մեր անդամներն են, իհարկե, մենք հարգում ենք նրանց որոշումները, բայց ես չեմ կարծում, որ սա օրակարգ է: Կարծում եմ՝ սա արդեն կհանգեցնի կուսակցականների մեծ պառակտման, և դրա նախանշաններն արդեն սկսել են դրսևորվել»,- ասել է գործիչը։

Յավաշը նաև իր մտահոգությունն է հայտնել, որ նախնական ընտրությունները կխանգարեն Թուրքիայի իրական օրակարգի քննարկմանը, ինչպիսին է տնտեսությունը։

Հանդիպման ավարտին երեքն էլ «կոնսենսուսով» են հեռացել բանակցությունների սեղանից։ Հաղորդվում է, որ նրանք համաձայնել են ենթարկվել կուսակցության կայացրած որոշմանը և միասին աշխատել կուսակցության հաջողության համար:

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի