Սերգեյ Կոպիրկինը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականության մասին

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Տարածաշրջանում Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմ չկա, որն այլընտրանք է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։ Մոսկվան հուսով է, որ Երևանը դա հասկանում է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է մեծ հավանականությունը, որ Երևանը վերջնականապես դուրս կգա ՀԱՊԿ-ից, և ի՞նչ հետևանքներ կարող է դա  ունենալ։

«Դիվանագետի մասնագիտությունը չի ենթադրում սուրճի բաժակով գուշակություն։ Մեր համոզմամբ՝ այս պահին տարածաշրջանում չկա Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանունակությունն ապահովող այլընտրանքային հուսալի մեխանիզմ։ Հուսով ենք, որ Երևանում դա լավ են հասկանում»,- ասել է Կոպիրկինը։

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ի հետ Երևանի կուտակած հարցերի փոխզիջումային լուծումները կարելի է գտնել դաշնակիցների միջև բանակցությունների միջոցով։

«Մեր ուժերի սահմաններում է՝ նստել բանակցությունների սեղանին մեր դաշնակիցների հետ, գործընկերային ճանապարհով գտնել բոլոր կուտակված հարցերի փոխզիջումային լուծումներ։ Սակայն այս հարցերում էլ ինքնիշխան ընտրությունը մեր հայ գործընկերներինն է»,- հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի