Արամ Ա-ն Դոնալդ Թրամփին ուղղված նամակում կոչ է արել քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայերի ազատ արձակման ուղղությամբ

Լուրեր

11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
Բոլորը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա նամակ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ շնորհավորելով նրան Սպիտակ տուն վերադառնալու կապակցությամբ և կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել հայ ժողովրդին հուզող հրատապ խնդիրների, այդ թվում՝ Ադրբեջանում հայ բանտարկյալների անօրինական կալանավորման համար․ այս մասին հայտնում է Կիլիկիայի Սուրբ Աթոռի պաշտոնական էջը։

Նամակում Արամ Առաջինը կոչ է արել նախագահ Թրամփին միջամտել և ապահովել հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների, վարչապետների և քաղաքական առաջնորդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, որոնք առանց պատշաճ ընթացակարգի ենթարկվել են դռնփակ դատավարությունների։

Նա նաև հորդորել է Թրամփին վերահաստատել իր նախընտրական դիրքորոշումը ԼՂ-ի հարցում՝ ընդգծելով բնիկ հայերի իրավունքը՝ վերադառնալու իրենց հայրենիք՝ անվտանգության միջազգային երաշխիքներով։

Բացի այդ, Արամ Ա-ն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության ապահովման գործում ԱՄՆ-ի ուժեղ ղեկավարության անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ Թրամփի ներգրավվածությունն այս հարցերում կամրապնդի նրա դերը՝ որպես համաշխարհային խաղաղարար:

Արամ Առաջինը նաև կարևորել է ԱՄՆ-ի շահերի պաշտպանությունն՝ Ադրբեջանին միջազգային իրավունքի խախտման համար պատասխանատվության ենթարկելու հարցում՝ զգուշացնելով, որ շարունակական անգործությունը կխթանի հետագա ագրեսիան հայերի դեմ։

Նա ընդգծել է, որ գերիների ազատ արձակումը և արցախահայության իրավունքների ճանաչումը խիստ կարևոր քայլեր են արդար և հարատև խաղաղության հաստատման համար։

Դեռևս 2024 թվականի նոյեմբերի 1-ին ԱՄՆ նախագահի այն ժամանակվա թեկնածու Դոնալդ Թրամփը զանգահարել էր Արամ Ա կաթողիկոսին՝ իր զորակցությունը հայտնելով ԼՂ-ի հայերին՝ վերահաստատելով նրանց վերադարձի իրավունքը՝ անվտանգության երաշխիքներով և դատապարտելով Ադրբեջանի էթնիկ զտումները։

«Այս վերջին նամակում Արամ Առաջինը շնորհակալություն է հայտնել Թրամփին նախկինում ստանձնած պարտավորությունների համար և հորդորել նրա վարչակազմին վճռականորեն գործել այս կարևոր հարցերի շուրջ»,-նշված է Կիլիկիայի Սուրբ Աթոռի պաշտոնական էջում տարածված հայտարարության մեջ։