ՔՆՆԱՐԿՈՒՄ․ Թրամփի աղմկոտ որոշումները, Փաշինյանի այցը ԱՄՆ, USAID-ի աշխատանքի սառեցումը․ ինչ է կատարվում

Լուրեր

05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
Բոլորը

Աշխարհն այսօր ապրում է՝ քննարկելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որոշումները, հայտարարությունները, և փորձում է հասկանալ՝ ինչպիսի հետևանքներ դրանք կունենան։ Աղմկահարույց որոշումներից է USAID-ի գործունեության սառեցումը, կառույցի ծրագրերի վերանայումն ու անկախ կարգավիճակի փոխարեն Պետքարտուղարությանը ենթակա կարգավիճակի տրամադրումը։ Ըստ Reuters-ի՝ USAID-ում ավելի քան 10 000 աշխատակիցների փոխարեն կարող է մնալ 300-ից էլ պակաս աշխատակից ամբողջ աշխարհում։ USAID-ի շուրջ իրավիճակը ոգևորել է ՌԴ պաշտոնյաներին․ Մեդվեդևը շնորհակալություն էր հայտնում Մասկին, իսկ Պետդումայի նախագահ Վոլոդինը USAID-ին մեղադրեց «ժողովրդավարության առաջխաղացման» միջոցով հեղաշրջումներ նախապատրաստելու մեջ, այդ թվում՝ ՀՀ-ում։ Ալիևը ևս փակեց USAID-ի գրասենյակը Ադրբեջանում։

Թրամփը հասցրել է առաջարկել իր լուծումը՝ իսրայելա-պաղեստինյան խնդրի առնչությամբ․ նա առաջարկել է, որ պաղեստինցիները հեռանան Գազայի հատվածից հարակից երկրներ, իսկ Գազան անցնի ԱՄՆ-ի հսկողության ներքո։ Թրամփը տնտեսական սուր առճակատման մեջ է Կանադայի, Գենլանդիայի, Պանամայի, Չինաստանի հետ։ Առաջին երկուսի հետ մաքսատուրքային պատերազմն ուղեկցվում է նաև երկրները ԱՄՆ-ի մաս դարձնելու հռետորաբանությամբ։ Թրամփը նաև Ուկրաինայի հետ է գործարք կնքել՝ ամերիկյան ֆինանսական աջակցությունը կշարունակվի այդ երկրին՝ հազվագյուտ մետաղական հանածոների դիմաց։ Թրամփը ստորագրել է նաև ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանող հրամանագիր, ԱՄՆ-ն դուրս է բերել մի շարք միջազգային կազմակերպություններից։

Թրամփը պատրաստվում է հանդիպել Պուտինին և Ուկրաինայում պատերազմի կանգնեցման հարցով բանակցություն վարել։
Վերջին օրերին ԱՄՆ-ում էր վարչապետ Փաշինյանը, որը հանդիպել է փոխնախագահ ՋեյԴի Վենսին՝ քննարկելով երկկողմ օրակարգը։
Ինչպե՞ս են Հայաստանում ընկալվում Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության առաջին օրերի որոշումները։ Ինչպե՞ս դրանք կազդեն ՀՀ-ի, Վրաստանի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի, և, իհարկե, ռուս-ուկրաինական պատերազմի վրա։
Factor TV-ում հրավիրված քննարկմանը մասնակցում են՝ Անի Սամսոնյանը՝ քաղաքական գործիչ, Սագո Արեյանը՝ Մերձավոր Արևելքի խնդիրներն ուսումնասիրող լրագրող, Ռոբերտ Ղևոնդյանը՝ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ, Էդգար Առաքելյանը՝ քաղաքագետ։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան